Իմպլանտացիա (մարդու սաղմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաղմի փոխպատվաստում կամ իմպլանտացիա (լատիներեն՝ «im»՝ ներս և «plantatio»՝ ներդնել), սաղմի ներդրումն է արգանդի պատի մեջ։ Այն սկսվում է բեղմնավորման 7-րդ օրը և տևում մոտ 40 ժամ։ Մարդու և կաթնասունների մոտ Ներդրման ժամանակ սաղմն ամբողջովին խորասուզվում է արգանդի լորձաթաղանթի մեջ[1]։ Մարդու մոտ բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան ամենից հաճախ տեղի է ունենում ձվազատումից 9 օր հետո (6-12 օրերին)[2]։

Տարբերում են ներդրման երկու փուլ՝

  • կպում
  • ներթափանցում։

Առաջին փուլում տրոֆոբլաստը ամրանում է լորձաթաղանթին, և նրանում սկսում են տարբերակվել երկու շերտ ցիտոտրոֆոբլաստը և պլազմոդիտրոֆոբլաստը։ Երկրորդ փուլի ընթացքում արտադրվում են պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք քայքայում են արգանդի լորձաթաղանթը։ Տրոֆոբլաստը անմիջապես շփման մեջ է մտնում արյան հետ։ Առաջանում է իմպլանտացիոն փոսիկ, որի մեջ սաղմի շուրջը գոյանում են արյունազեղումների տեղամասը։ Տրոֆոբլաստը սկզբում (առաջին երկու շաբաթ) օգտագործում է մայրաման հյուսվածքների քայքայման արդյունքները (սննդառության հիստոտրոֆ տիպ)։ Ապա սաղմի սնուցումն իրականացվում է մայրական արյունից (հեմատոտրոֆ տիպ)։ Մայր արյունից սաղմն ստանում է ոչ միայն սննդանյութեր, այլև թթվածին, լորձաթաղանթում ուժեղանում է նաև շարակցական հյուսվածքից դեցիդուալ բջիջների (գլիկոգենով հարուստ) առաջացումը։ երբ սամն ամբողջովին խորասուզվում է փոսիկի մեջ, լորձաթաղանթում առաջացած անցքը լցվում է արյունով և լորձաթաղանթի քայքայման արդյունքների նյութերով։ Հետագայում վնասված տեղը փակվում է վերականգնվող էպիթելով։ Ներդրման փուլը սաղմի զարգացման առաջին կրիտիկական շրջանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stfm.org/fmhub/fm2004/November/Walter690.pdf
  2. Wilcox AJ, Baird DD, Weinberg CR (1999)։ «Time of implantation of the Conceptus and loss of pregnancy»։ New England Journal of Medicine 340 (23): 1796–1799։ PMID 10362823։ doi:10.1056/NEJM199906103402304