Իմպեդանս (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմպեդանս (անգլ.՝ impedance, լատին․՝ impedio-խոչընդոտել),

  1. Էլեկտրական իմպեդանս, սինուսոիդային լարումների և հոսանքների դեպքում էլեկտրական ցանկացած բարդ գծային շղթայի լրիվ դիմադրության ներկայումս քիչ օգտագործվող անվանումը։
  2. Ձայնական իմպեդանս, տարբեր միջավայրերում և ձայնագիտական համակարգերում ձայնային դաշտը բնորոշող կոմպլեքս դիմադրություն՝ ձայնային ճնշման և մասնիկների տատանոդական արագության կոմպլեքս ամպլիտուդների հարաբերությունը։ Կոմպլեքս իմպեդանսի իրական մասը բնորոշում է ձայնային դաշտի էներգիայի կորուստները շփման և ճառագայթման հետևանքով, իսկ կեղծ բաղադրիչը՝ իներցիայի և առաձգական ուժերի հակազդեցությունը։ Մասնիկների շեղման կետային (կամ միավոր մակերեսին վերաբերող) արագության դեպքում իմպեդանս կոչվում է տեսակարար ձայնական իմպեդանս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 325