Իման Հումայդան Յունես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իման Հումայդան Յունես
արաբ․՝ حميدان، إيمان،‎‎
Ծնվել է1956[1]
ԾննդավայրԼեռնային Լիբանան, Լիբանան
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան և Միջազգային գրական ծրագիր
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (2011)

Իման Հումայդան Յունես (արաբ․՝ إيمان حميدان‎‎, 1956[1], Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի գրող, հետազոտող և Ֆրանսիայի Փարիզ VIII համալսարանի ստեղծարար գրելու հմտություններ առարկայի դասախոս[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականին Լեռնային Լիբանանի մարզում։ Սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի սոցիոլոգիայի և մարդաբանության բաժնում։ 2002-2006 թվականներին խորը հետազոտություն է իրականացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ անհետացած անձանց ընտանիքների վերաբերյալ։ Նրա հետազոտությունը վերնագրված է եղել «Ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ... Լիբանանում անհետացածների ընտանիքները»։ Դա նմանատիպ առաջին հետազոտությունն էր Արաբական աշխարհում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իման Հումայդան Յունեսը 4 գրքի հեղինակ է.

  • «Բ որպես բնօրրան, որպես Բեյրութ» (թարգմանվել է հայերեն[3])
  • «Վայրի թութը» (հայերեն թարգմանել է Սոնա Տոնիկյանը[4][5])
  • «Օտար կյանքեր» (2014 978-1566569620)
  • «Դրախտի ծանրությունը» (2016)

Իման Հումայդան Յունեսի բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն (Interlink Books USA), ֆրանսերեն (Verticales, France), և գերմաներեն (Lenos verlag): Ստեղծագործությունների մի մասը թարգմանվել են հայերեն, հոլանդերեն, իտալերեն և վրացերեն։

2011 և 2014 թվականներին ԱՄՆ Այովայի համալսարանում մասնակցել է Միջազգային գրական ծրագրի աշնանային հավաքին[6]։

Իր գրական և ակադեմիական աշխատանքներում Հումայդանն արտահայտում է պատերազմի վերաբերյալ իր հիշողություններն ու կանանց կենսակերպը։ 2016 թվականին նրա չորրորդ «Դրախտի ծանրությունը» վեպն արժանացել է Քաթարա մրցանակի։

Իման Հումայդան Յունեսը «Pen Lebanon»-ի համահիմնադիրն է և գործող նախագահը։ Նա նաև «Pen International»-ի խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. «Profile in English PEN World Atlas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  3. antares2015. «բ՝ որպես բնօրրան․․․ որպես բեյրութ». Antares Media Holding. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Նունիկ Դարբինյան / Իման Հումայդան Յունես. Վայրի թութը». gretert.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  5. antares2015. «Վայրի թութը». Antares Media Holding. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «2011 Resident Participants | The International Writing Program». iwp.uiowa.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]