Իլու վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իլու Վանք, Քառասուն խորան վանք, 11-րդ դարի հայկական ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Ռշտունյաց գավառի Իլու գյուղում։ Կիսամշակ քարից կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցին ներքուստ խաչաձև, դրսից ուղղանկյուն, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով հորինվածք է՝ պսակված ութնիստ թմբուկով և բրգաձև ծածկ ունեցող գմբեթով։ Վանքի երկրորդ՝ հարավային կողմի եկեղեցին ունեցել է նույն հորինվածքը (գմբեթը և ծածկը քանդված են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 321 CC-BY-SA-icon-80x15.png