Իլյա Շապոշնիկով
Իլյա Գալուստի Շապոշնիկով | |
---|---|
Բնօրինակ անուն | Փափախչյան Եղիա |
Ի ծնե անուն | Փափախչյան Եղիա |
Ծնվել է | դեկտեմբերի 22,1895 Դոնի Ռոստով Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 17,1953 Դոնի Ռոստով Ռուսաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր,դիրիժոր |
Իլյա Գալուստի Շապոշնիկով (Փափախչյան Եղիա) (դեկտեմբերի 22, 1895 (հունվարի 3, 1896), Դոնի Ռոստով - հունվարի 17, 1953, Դոնի Ռոստով), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կիևի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական (1920) և Դոնի Ռոստովի համալսարանի հասարակական գիտությունների (1924) բաժինները։ Կատարելագործվել է Մոսկվայում՝ կոմպոզիտոր Մ․ Իպոլիւոով-Իվանովի մոսլ։ Դոնի Ռոստովի ռադիոյի (1925-1935) և ֆիլհարմոնիայի (1938-1940 և 1944-1953) սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում (1937 թվականից) և զինվորական երաժիշտների դպրոցում (1941-1946)։ 1944-1953 թվականներին ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Ռոստովի բաժանմունքի վարչության նախագահ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության մեջ օգտվել է հայկական, մոլդավ, տաջիկական, թաթարական, ադրբեջանական, Դաղստանի, Դոնի կազակների երաժշտության տարրերից։ Գրել է «Բախչիսարայի շատրվանը օպերան (կատարվել է ռադիոյով, 1937), «Երեք բարեկամ» երաժշտական կոմեդիան (1952), 2 սիմֆոնիա (1920, 1943), նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, ռապսոդիաներ, «Նախիջևանյան էսքիզներ», «Երևանյան էսքիզներ», «ՍՍՀՄ ժողովուրդների պարեր» շարքը, դաշնամուրի 2 կոնցերտ (1-ինը՝ 1924, 2-րդը՝ 1944, հայկական թեմաներով), դաշնամուրային տրիո, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 454)։ |