Իլյա Գավրիլով
Իլյա Գավրիլով բելառուս․՝ Ілля Гаўрылаў | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը | Բելառուս | |||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1988[1] (36 տարեկան) | |||||
Ծննդավայր | Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 190 սմ | |||||
Քաշ | 86 կգ | |||||
Դիրք | դարպասապահ | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իլյա Անդրեևիչ Գավրիլով (բելառուս․՝ Ілля Андрэевіч Гаўрылаў, ռուս.՝ Илья Андреевич Гаврилов, սեպտեմբերի 26, 1988[1], Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս և ռուս ֆուտբոլիստ, «Լուչ Էներգիա» ակումբի դարպասապահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլ խաղալ սկսել է Վիտեբսկում[2] 8 տարեկանում, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Մինսկի «Դինամո» ակումբ, որի կազմում անցկացրել է մեկ խաղ Բելառուսի գավաթի խաղարկությունում[2][3]։ 2007 թվականին Անտոն Ամելչենկոյի և Յուրի Ժևնովի հետ միասին, ովքեր եկել էին այդ ակումբ մի քիչ ավելի վաղ, տեղափոխվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Մոսկվա» ակումբ[4]։ Սակայն չկարողանալով ընդգրկվել առաջին թիմում և մասնակցելով երիտասարդական թիմերի առաջնությանը՝ նա հասկանում է, որ ուզում է խաղալ ավելի բարձր մակարդակում և ղեկավարությանը խնդրում է իրեն վարձավճարով ուղարկել այլ ակումբ[2]։ 2008 թվականին Իլյա Գավրիլովը վարձավճարով խաղում է բելառուսական ակումբներում՝ Մոգիլյովի «Դնեպրում» և Ժոդինոյի «Տորպեդոյում»[5]։ «Դնեպրի» կազմում Իլյան անցկացրել է միայն մեկ խաղ Բելառուսի Պրեմիեր լիգայում[6]։ Ժոդինոյի «Տորպեդոյի» կազմում իր նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 10-ին Մոգիլյովի «Սավիտի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում և մասնակցելով ողջ խաղին[7]։ Վարձավճարային պայմանագրի ավարտից հետո Գավրիլովը վերադարձել է «Մոսկվա» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականի մարտին նա երկամյա պայմանագիր է կնքել Աստրախանի «Վոլգար-Գազպրոմի» հետ[8], որը հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնում։ Թիմի կազմում նա անցկացրել է ընդամենը երկու խաղ, հունիսին պայմանագիրը խզվել է երկու կողմերի համաձայնությամբ[9]։ Գավրիլովը վերադարձել է Բելառուս՝ կրկին միանալով Ժոդինոյի «Տորպեդոյին» և կնքելով վեցամսյա աշխատանքային համաձայնագիր։ Պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո Իլյան դիտումների է մասնակցել Կուրսկի «Ավանգարդ» ակումբում[10], որի հետ կնքել է պայմանագիր 2011 թվականի փետրվարի 13-ին[11]։ Կուրսկի ակումբում իր նորամուտը նշել է մայիսի 2-ին՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության շրջանակներում Սարատովի «Սոկոլ» ակումբի դեմ խաղին[12]։ 2011/12 մրցաշրջանի ավարտից հետո Գավրիլովը հեռացել է «Ավանգարդից»։ 2012 թվականի հուլիսի 13-ին հայտարարվել է, որ Իլյան մեկամյա պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի հետ[13]։ 2013 թվականի հունիսի սկզբին նա տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»[14]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նոյեմբերի սկզբին Բելառուսի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևը Գավրիլովին կանչել է մասնակցելու թիմի հավաքներին Կիպրոսի դեմ ընկերական խաղից առաջ[15]։ 2009 թվականի փետրվարի 11-ին Գավրիլովը Բելեկում անցկացրել է իր առաջին հանդիպումը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որն ավարտվել է 3:1 հաշվով հոգուտ Բելառուսի[16]։ Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում Գավրիլովն անցկացրել է ընդհանուր առմամբ երեք հանդիպում և բաց թողել երեք գնդակ[17]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելառուսի գավաթակիր - 2013/14
- Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի արծաթե մեդալակի - 2011/12
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի մայիսի 15-ի դրությամբ
*-ով նշված են այն տվյալները, որոնք, հնարավոր է, նշվածներից ավելի մեծ են:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 «Илья Гаврилов: «Когда в тебя верят — крылья вырастают»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 1/8 финала. Повторные матчи. Легок путь в четвертьфинал
- ↑ Путь в Турцию Общественно-политический еженедельник «Курск», Антон Михашенок, 5 марта 2011
- ↑ Илья Гаврилов: «В Белоруссии хорошо, но хочется большего» Sports.ru, 16 января 2009
- ↑ 9-й тур. ФК «Витебск» — «Днепр» (Могилёв) — 2:4 (0:1)(չաշխատող հղում)
- ↑ Капитан забивает — «Торпедо» побеждает Արխիվացված 2012-05-14 Wayback Machine Официальный сайт жодинского «Торпедо», 10 августа 2008
- ↑ Илья Гаврилов подписал контракт с астраханским «Волгарь-Газпромом» Football.by, 25 марта 2010
- ↑ Илья Гаврилов покинул «Волгарь-Газпром» Football.by, 22 июня 2010
- ↑ Илья Гаврилов объявился в курском «Авангарде» Football.by, 2 февраля 2011
- ↑ В «Авангарде» уже 18 футболистов(չաշխատող հղում) Официальный сайт курского «Авангарда», 14 февраля 2010
- ↑ Протокол матча «Авангард» Курск — «Сокол» Саратов: Россия, Первенство России, Второй дивизион 2011—2012, зона «Центр» Тур 3 — 4:1 Արխիվացված 2011-05-25 Wayback Machine Sportbox.ru, 2 мая 2011
- ↑ «В «Химки» перешёл Илья Гаврилов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ ««Ротор» заключил контракт с голкипером Ильей Гавриловым». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Молодёжку нового созыва доверили Георгию Кондратьеву(չաշխատող հղում) Naviny.by, 4 ноября 2008
- ↑ Протокол матча БЕЛОРУССИЯ (мол.) — РОССИЯ (мол.): Товарищеский матч — 3:1 Արխիվացված 2012-10-02 Wayback Machine RussiaTeam.ru, 11 февраля 2009
- ↑ Национальная молодёжная сборная U-21 (1988—89) Արխիվացված 2013-09-14 Wayback Machine Официальный сайт Белорусской федерации футбола
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում (ռուս.)
- Վիճակագրությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (ռուս.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Խիմկի» ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Գավրիլով» հոդվածին։ |
|