Իլյա Գալպերինի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Գալպերինի եկամտաբեր տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
ՓողոցՊյատնիցկայա փողոց
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1909
ՃարտարապետՖեոդոր Շեխտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Իլյա Գալպերինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Ильи Гальперина), շենք-տեսարժանություն Մոսկվայում (Ռուսաստան

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Գալպերինի եկամտաբեր տունը գտնվում է հետևյալ հասցեով՝ Կենտրոնական վարչական շրջան, Պյատնիցկայա փողոց, տուն 13, շինություն 1[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին մորթեգործ-միլիոնատեր Իլյա Մարկովիչ Գալպերինի պատվերով սկսվել է տան շինարարությունը։ 1909 թվականին այն ավարտվել է ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Խարսխահարկում գտնվել է մորթեղենի սրահը։ Շենքում գործում էր նաև Նիկոլայ Ալեքսեևիչ Կրեստովնիկովի արդուզարդերի խանութը։ Կրեստովնիկովը եղել է Մոսկվայի քաղաքային դումայի անդամ և Մոսկվայի վաճառականների դասի պատվիրակ։ Խորհրդային Միության տարիներին այստեղ վաճառվում էր մորթեղեն[3]։

XXI դարում նախկին եկամտաբեր տունը վերանորոգվել է։ Այստեղ է գործում է ռեստորան[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետն է Ֆեոդոր Շեխտելը։ Եկամտաբեր տունը կառուցված է մոդեռն ոճով և ունի գոթիկայի տարրեր։ Գլխավոր մուտքի մոտ կախված են երկու մեծ պատուհան-ցուցափեղկեր։ Ճակատի պատերը երեսպատված են մուգ կանաչ գույնի ջնարակված կերամիկական սալիկներով։ Երեսպատման նման տեսակը կոչվում է վարազիկ, այն հաճախ օգտագործվում է մոդեռն ոճի շենքերում։ Տան արտաքին տեսքն ուղղահայաց է և հակադիր է երեք գոտիներին, որոնք տեղադրված են հորիզոնական։ Վերջին հարկում գտնվում էր ատտիկոս[3]։

Վերանորոգումից հետո ատտիկոսը քանդվել է և նրա վրա կառուցվել են ձեղնահարկեր[3]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիկների պատճառով Իլյա Գալպերինի եկամտաբեր տունը երբեմն անվանում են «Շեխտելի զմրուխտ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Москвы № 1556-РП от 15.07.2009
  2. «Доходный дом с магазином, 1908-1909 гг., архитектор Ф.О.Шехтель» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Дом меховщика Гальперина» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.