Իլիսուի ամբարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իլիսուի ամբարտակ (թուրք.՝ Ilısu Barajı), ավելի կոնկրետ՝ Իլիսուի ամբարտակ և ջրաէլեկտրոկայան (թուրք.՝ Ilısu Barajı ve Hidroelektrik Santrali), բետոնապատված քարե ամբարտակ Տիգրիս գետի վրա՝ ներկայիս Իլիսու գյուղի հարևանությամբ և Մարդինի և Շըրնաքի մարզերի սահմանագծին: Իլիսու ամբարտակը Հարավարևելյան Անատոլիա նախագծով նախատեսված 22 ամբարտակներից մեկն է և դրա նպատակն է ջրային էներգիայի արտադրությունը, ջրհեղեղների վերահսկողությունը և ջրի պաշարների կառավարումը: Շահագործման հանձնելուց հետո ամբարտակը ապահովելու է 1200 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի գործունեությունը և կազմելու է 10,4 մլրդ մ3 տարողությամբ ջրամբար: Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2006 թվականին և սկզբնապես նախատեսված էր այն ավարտին հասցնել 2016 թվականին[1][2]: Նախագծի շրջանակներում կառուցվելու է շատ ավելի փոքր Ջիզրեի ամբարտակը՝ ջրի ոռոգման և էներգիայի մատակարարման համար: Իլիսուի ամբարտակի կառուցումը առաջացրել է միջազգային հակասական արձագանք[3], քանի որ կառույցը ջրի տակ է առնելու Հասանքեյֆ բերդաքաղաքը, առաջացնելով նաև շրջակայքում ապրող բնակչության տեղահանման խնդիրը: Այդ պատճառով 2008 թվականին ամբարտակը զրկվել է միջազգային ֆինանսավորումից[4]: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները ենթարկում են ամբարտակի ենթակառուցվածքները հարձակումների, որոնց պատճառով շինարարությունը տևում է նախատեսվածից ավելի դանդաղ: 2019 թվականի հուլիսի վերջին ամբարտակը սկսել է լցնել ջրամբարը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ilısu Project Target 2014»։ Haberler։ հոկտեմբերի 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2018-ին։ Վերցված է մայիսի 9, 2013 
  2. Gusten Susanne (մարտի 30, 2011)։ «Court Case Could Slow Turkish Dam Project»։ New York Times։ Վերցված է դեկտեմբերի 15, 2015 
  3. http://iraqmarshrestoration.blogspot.co.uk/2010/08/ilusu-dam.html
  4. http://iraqmarshrestoration.blogspot.co.uk/p/press-release-doga-dernegi-support-for.html
  5. «Turkey starts filling huge Tigris river dam, activists say»։ Reuters։ օգոստոսի 2, 2019։ Վերցված է օգոստոսի 20, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]