Իլիսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիսոս
Ջրահոսք
ԱկունքԻմիթոս լեռան վերին լանջերից և Վիրոնի մոտակայքից
Գետաբերանի տեղակայումPhaleron Bay?
Կոորդինատներ
Հոսող հոսքերEridanos?
ԵրկրամասԱտիկա

Իլիսոս[1] (հուն․՝ Ιλισός), գետ Հունաստանում։ Հոսում է Ատտիկայում՝ Աթենական հարթավայրով, այժմ փակված է խողովակներում, բաց տեղամասերում հոսում է բետոնյա հունով։ Կոչվել է հին հունական դիցաբանության նույնանուն գետի աստծո անունով։ Իլիսոսը իր անունը տվել է Աթենքի շրջաններից մեկին՝ Իլիսիին։

Գետն ունի երկու ակունք՝ Իմիթոս լեռան վերին լանջերին՝ Կեսարիանի վանքի մոտակայքում և Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքի մոտ՝ Կարիասում՝ Վիրոնայում[2] (հուն․՝ Καρέας): Իլիսոսը թափվում է Սարոնիկոս ծովածոցի Ֆալիրոն(Φαληρικός Όρμος) ծովախորշ։ Բաց տեղամասերում ջրի ծախսը կազմում է 270 մ³/վ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Իլիսոսը հոսում էր Հին Աթենքի քաղաքային պատից դուրս և ծառայում էր որպես Աթենքի ակրոպոլիսի բնական սահմաններից մեկը։ 20-րդ դարի կեսերին գետը հոսում էր Միխալոկոպուլու և Կալիրոիս ժամանակակից փողոցների երկայնքով՝ Պանաթինաիկոս մարզադաշտի մուտքի դիմացով։ Գարնանը հաճախ լինում էին վարարումներ, ինչի պատճառով տեղանքը ստացել է Գորտի կղզի անվանումը։ Ավելի ուշ գետը փակվել է Վասիլիոս-Կոնստանտինու պողոտայի տակ։ Ներկայումս Իլիսոսը գետնի մակերևույթով հոսում է իր հունի մի փոքր հատվածում՝ Օլիմպիական Զևսի տաճարի մոտակայքում։

Տաճարներ Իլիսիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիսոսի ափին կառուցվել է մի փոքրիկ հոնիական տաճար, որը նման է Ակրոպոլիսում գտնվող Աթենաս Նիկե աստվածուհու տաճարին[4]։ Տաճարի նկարները պահպանվել են միայն Ջեյմս Ստյուարտի և Նիկոլաս Ռևետոյի կողմից արված մի շարք նկարներում[5]։ Ներկայումս վանքից պահպանվել է միայն հիմքը, մի քանի սալաքար և քանդակի բեկորներ, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 450-448 թվականներով[6]։ Ժամանակակից Արդիտա փողոցի մոտ՝ Իլիսոսի ափին, 5-րդ դարում կառուցվել է Սուրբ Լեոնիդի վաղ քրիստոնեական տաճարը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Карты государств
  2. «Ilissos River-Valley» (անգլերեն). Harry's Greece Travel Guides. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. «Ilissos river training and flood control». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. James Grout. «Ionic Temple on the Ilissus». Encyclopaedia Romana (անգլերեն). The University of Chicago. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. James Stuart, Nicholas Revett Antiquities of Athens. — Princeton Architectural Press, 1762. — 496 p.
  6. Margaret M. Miles The Date of the Temple on the Ilissos River(անգլ.) // Hesperia : The Journal of the American School of Classical Studies at Athens. — 1980. — Т. 49. — № 4. — С. 309-325.
  7. «Basilica of Ilissos and Martyrium» (անգլերեն). Athens Info Guide. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիսոս» հոդվածին։