Իլիում (հորինված քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իլիում (անգլ.՝ Ilium), հորինված քաղաք արևելյան Նյու Յորք նահանգում, որը Կուրտ Վոնեգուտի շատ վեպերի և պատմվածքների գեղարվեստական միջավայրն է, ներառյալ «Ավտոմատ դաշնամուր», «Կատվի ճոճք», «Սպանդանոց թիվ հինգ» վեպերը և «Եղնիկները Վորքսում», «Աղքատ փոքրիկ հարուստ քաղաք» պատմվածքները[1]։ Քաղաքում գերակշռում է իր խոշոր արդյունաբերության առաջատարը՝ «Իլիում Վորքսը» (Ilium Works), որն արտադրում է գիտական հրաշքներ՝ մարդու կյանքին օգնելու կամ, հնարավոր է, վնասելու համար։ Ilium Works-ը Վոնեգուտի խորհրդանիշն է «անանձնական կորպորատիվ հսկայի» համար, որը կարող է փոխել մարդկության ճակատագիրը[2]։ Քաղաքը համեմատվել է «Զենիթ» քաղաքի հետ՝ Սինքլեր Լյուիսի 1922 թվականի «Բաբբիթ» վեպի գեղարվեստական միջավայրը[3]։

Ինչ-որ իմաստով, անունը կարող է վերաբերել Նյու Յորքի Թրոյ քաղաքին, քանի որ հին Տրոյա քաղաքը հռոմեացիներն անվանում էին «Իլիում»[4], թեև Տրոյան Player Piano վեպում հիշատակվում է որպես առանձին քաղաք[5]։

Շատ այլ առումներով Իլիումը շատ նման է Նյու Յորքի Սկենեկտադի քաղաքին, որի իրական Հուդզոն գետի Մոհավկ վտակը, որը Սկենեկտադի միջով հոսում է արևմուտքից արևելք, փոխարինված է հորինված Իրոկեզ գետով։ Ilium Works-ը գտնվում է մոտավորապես նույն աշխարհագրական դիրքում, ինչ Սկենեկտադիում գտնվող General Electric (GE) գործարանը, որտեղ Վոնեգուտն աշխատում էր որպես հասարակայնության հետ կապերի գրող[6]։ «Գալապագոս» վեպում (Galápagos, 1985) GEFFCo-ն նշվում է որպես Իլիումի հիմնական արդյունաբերական ուղղություն[7]. GE-ն ժամանակին եղել է Սկենեկտադի քաղաքի գլխավոր գործատուն։ Իլիում քաղաքը տարբերվում է Սկենեկտադի քաղաքից «Ավտոմատ դաշնամուր» (1952), «Կատվի ճոճք» (1963), «Սպանդանոց թիվ հինգ» (1969) վեպերում։ Այդ վեպերում հերոսները հիշատակում են Սկենեկտադին որպես այլ` առանձին քաղաք։

Այն կարող է նաև հղում լինել Նյու Յորքի Իլիոն քաղաքին, քանի որ նման է ուղղագրությամբ, և որ Իլիումը կարող է լինել Իլիոն քաղաքի ենթադրյալ անվանումը։

Նյու Յորքի Քոհոզը, Վոնեգուտի հերոս Կիլգոր Թրութի երկարամյա նստավայրը, գտնվում է Իլիումի շրջակայքում և այն իրական քաղաքների շրջակայքում, որոնք ոգեշնչել են այն։ Օրինակ, իրական Քոհոզը գտնվում է իրական Թրոյ քաղաքից անմիջապես հյուսիս։

«Գալապագոս» վեպում Մերի Հեփբերնը ավագ դպրոցի ուսուցչուհի է Իլիումում, իսկ նրա ամուսինը՝ Ռոյն աշխատում էր GEFFCo-ում։ «Կատվի ճոճք» վեպում Իլիումը դոկտոր Ֆելիքս Հյոնիկքերի — ատոմային ռումբի հայրերից մեկի նախկին տունն է — հետևաբար, դա այն քաղաքն է, որտեղ Ջոնան այցելում է՝ հարցազրույց վերցնելու դոկտոր Ասա Բրիդից՝ Հյոնիկքերի նախկին ղեկավարից։ Player Piano- ում Իլիուում է տեղի ունենում գործողությունների մեծ մասը։ «Սպանդանոց թիվ հինգ» վեպում այն նաև գրքի գլխավոր հերոսի՝ Բիլի Պիլգրիմի հայրենի քաղաքն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leeds, Marc (2016). The Vonnegut Encyclopedia. Delacorte Press. էջեր 338–340. ISBN 9780385344234. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Reed, Peter J.; Gridley, Josiah A. (1997). The Short Fiction of Kurt Vonnegut. Greenwood Press. էջ 49. ISBN 9780313302350.
  3. Schriber, Mary Sue (April 1971). «You've Come a Long Way, Babbitt! From Zenith to Ilium». Twentieth Century Literature. 17 (2): 101–106. doi:10.2307/606816. JSTOR 606816. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Dictionary of Greek and Roman Geography (1854), IABA´DIUS, IERABRI´GA, I´LIUM». www.perseus.tufts.edu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Player Piano, Ch. 1, pg. 9.
  6. Giannone, Richard (1977). Vonnegut: A Preface to His Novels. Gateway/Associated Faculty Press. էջ 14. ISBN 9780804691673. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Galápagos, Ch. 6, pg. 28
  8. Vonnegut, Kurt (1969). Slaughterhouse-Five. էջեր 30.