Իզոտոպային գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոտոպային գեներատոր, էլեկտրական էներգիայի աղբյուր՝ տիեզերական թռչող ապարատների Էներգասնման համակարգերում։ Պարունակում Է ռադիոակտիվ իզոտոպներ, որոնց ատոմների ռադիոակտիվ տրոհման պատճառով ջերմություն է անջատվում։ Այդ ջերմությունը հատուկ փոխակերպչի, օրինակ, կիսահաղորդչային ջերմաէլեկտրական գեներատորի օգնությամբ վերածվում է էլեկտրական էներգիայի։ Իզոտոպային գեներատորի հզորությունը հասնում է մի քանի կվտ.։ Աշխատանքի տևողությունը որոշվում է իզոտոպի կիսատրոհման պարբերությամբ և ջերմաէլեկտրական փոխակերպչի պարամետրերով։ Իզոտոպային գեներատորի աշխատանքը տիեզերքում ստուգված է Երկրի արհեստական մի շարք արբանյակների միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 316