ՄոսկվայիՖՇՄ «Տորպեդոյի» սան է։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Վիկտորովիչ Ստաֆյորը։ Մոսկվայի «Տորպեդոյում» խաղացել է 2000 թվականից՝ սկզբում հանդես գալով երկրորդ կազմում (երկրորդ դիվիզիոնում և երկրորդ կազմերի մրցաշարում)։ 2002 թվականին սկսել է պարբերաբար մասնակցել հիմնական կազմի խաղերին Պրեմիեր լիգայի առաջնությունում։ 2004 մրցաշրջանից հետո տեղափոխվել է Մոսկվայի«Լոկոմոտիվ», որտեղ երկար ժամանակ չի կարողացել հարմարվել։ 2006 թվականին նոր մարզչի գալուց հետո Լեբեդենկոն, այդպես էլ չկարողանալով ընդգրկվել հիմնական կազմում, տեղափոխվել է Ռամենսկոեի«Սատուրն» ակումբ։ 2009 թվականի փետրվարի 18-ին Իգորը տեղափոխվել է «Ռոստով»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին եռամյա պայմանագիր է կնքել Կազանի«Ռուբինի» հետ[4]։ 2012 թվականին տեղափոխվել է Գրոզնիի«Թերեք» ակումբ։ 2017 թվականի մայիսին խզել է «Թերեքի» հետ պայմանագիրը։ 2017/18 մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրել է ՊՖԼ-ի«Արարատ» (Մոսկվա) ակումբում, իսկ 2018 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Վորոնեժի«Ֆակել» ակումբի հետ, որը հանդես էր գալիս ՖԱԼ առաջնությունում[5]։ 2019 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի«Տորպեդո» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[6]։
↑Анфиногентов Андрей. (11 февраля 2011)։ «Игорь Лебеденко: «Я многое умею и могу»» (ռուսերեն)։ Спорт-Экспресс։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 17 августа 2011|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Пресс-служба ФК «Ростов» (18 февраля 2011)։ «Анджелкович и Лебеденко перешли в «Ростов»» (ռուսերեն)։ FC-Rostov.ru։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-19-ին։ Վերցված է 17 августа 2011|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Лебеденко подписал трёхлетний контракт» (ռուսերեն)։ Rubin-Kazan.ru։ 25 декабря 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 17 августа 2011|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)