Իգոր Գրոմիկո
Իգոր Գրոմիկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976) |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1954 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Անատոլի Գրոմիկո |
Պարգևներ | |
Իգոր Գրոմիկո (ռուս.՝ Игорь Анатольевич Громыко, հունիսի 25, 1954), ռուսական դիվանագետ։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության ղեկավար Անդրեյ Գրոմիկոյի թոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։
1979 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ծառայությունում, ապա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում՝ նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան հիմնարկներում։
2003-2006 թվականներին եղել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
2007 թվականից ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2009 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1][2]։
Տիրապետում է անգլերեն լեզվին։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 30)[3]։
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի փետրվարի 1)[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապը՝ Անդրեյ Գրոմիկո, 1957-1985 թվականներին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար[5]։
- Հայրը՝ Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո, ՌԳԱ թղթակից անդամ։
- Մայրը՝ Մարգարիտա Գրոմիկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 28 декабря 2009 года № 1508 «О назначении Громыко И. А. Постоянным представителем Российской Федерации при уставных и других органах Содружества Независимых Государств в Минске, Республика Белоруссия»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 3 февраля 2014 года № 51 «О Громыко И. А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 30 июля 2012 года № 1087 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 1 февраля 2006 года № 69 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Николай Зенькович Самые секретные родственники
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կայքում
- Ռուսական արտասահմանյան գործակալությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳՆ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Գրոմիկո» հոդվածին։ |
|
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հունիսի 25 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ