Իգոր Բենեդեյչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Բենեդեյչիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1969(1969-07-28)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Սլովենիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991–1992 Սլովենիա Կոպեր 33 (5)
1992–1997 Սլովենիա Օլիմպիա 116 (20)
1997–1998 Խորվաթիա Ռիեկա 31 (2)
1998–1999 Սլովենիա Կորոտան 16 (0)
1999–2004 Սլովենիա Կոպեր 77 (4)
Ազգային հավաքական
1992–1998 Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 8 (1)
Մարզչական կարիերա
2008–2009 Սլովենիա Ինտերբլոկ
2013–2014 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 17)
3
2014–2018 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 18)
12
2015–2018 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 19)
20
2018 Սլովենիա Սլովենիայի ազգային
հավաքական
(պաշտոնակատար)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իգոր Բենեդեյչիչ (սլովեն.՝ Igor Benedejčič, հուլիսի 28, 1969(1969-07-28)[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Խաղային կարիերայի ավարտից հետո մարզիչ է։

Խաղացել է «Օլիմպիա» (Լյուբլյանա) և «Կոպեր» ակումբներում, ինչպես նաև Սլովենիայի ազգային հավաքականում։ 2018 թվականին եղել է Սլովենիայի հավաքականի ժամանակավոր մարզիչը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների ֆուտբոլում Իգոր Բենեդեյչիչի նորամուտը կայացել է 1991 թվականին «Կոպեր» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 33 հանդիպման[2]։

Նրա խաղը գրավել է «Օլիմպիա» (Լյուբլյանա) ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին նա միացել է 1992 թվականին[3]։ Լյուբլյանայի թիմում նա անցկացրել է իր խաղային կարիերայի հաջորդ հինգ մրցաշրջանները[3]։ Լյուբլյանայի «Օլիմպիայում» անցկացրած ժամանակի մեծ մասը թիմի հիմնական կազմի խաղացող էր։

1997-1999 թվականներին Իգորը խաղացել է խորվաթական «Ռիեկա»[4] և սլովենական «Կորոտան»[2] ակումբներում։

1999 թվականին վերադարձել է «Կոպեր» ակումբ, որի կազմում խաղացել է 5 մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 2004 թվականին[2]։

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Իգորն իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Հավաքականում իր 7-ամյա կարիերայի ընթացքում նա անցկացրել է 8 հանդիպում երկրի հիմնական թիմի մարզաշապիկով՝ դառնալով 1 գոլի հեղինակ[3]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Բենեդեյչիչը մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին՝ կարճ ընդմիջումից հետո վերադառնալով ֆուտբոլ և գլխավորելով «Ինտերբլոկ» ակումբի մարզչական շտաբը[5]։

Հետագայում նա 2013-2018 թվականներին մարզել է տարբեր տարիքային խմբերի Սլովենիայի երիտասարդական հավաքականները[5]։ 2018 թվականին նա կարճ ժամանակ եղել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, որը նրա ղեկավարությամբ անցկացրել է երկու հանդիպում[5][6]։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովենիայի չեմպիոն՝ 1992, 1993, 1994, 1995
  • Սլովենիայի գավաթակիր՝ 1993, 1996
  • Սլովենիայի սուպերգավաթակիր՝ 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 «PLTS - Prva liga Telekom Slovenije». www.prvaliga.si. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Igor Benedejcic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «Igor Benedejčić». hrnogomet.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Igor Benedejcic - Manager profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Igor Benedejčič» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.