Իբրահիմ Սեսեյ
![]() | |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Իբրահիմ Սեսեյ (անգլ.՝ Ibrahim Ceesay, ), սոցիալական արդարության, խաղաղության, մարդու իրավունքների համար մղվող պայքարի գամբիացի ակտիվիստ և մրցանակակիր կինոռեժիսոր[1]։ Աֆրիկյան արտիստների խաղաղասիրական նախաձեռնություն կազմակերպության գործադիր տնօրենն է (Executive Director of the African Artists Peace Initiative (AAPI), մի շարք երիտասարդական կազմակերպությունների ու նախագծերի կամավոր մասնակից է, անդամ և ղեկավար[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբրահիմ Սեսեյը սկզբնական շրջանում եռանդուն գործունեություն է ծավալել որպես Մանուկների և համայնքների զարգացման նախաձեռնություն կազմակերպության գործադիր տնօրեն (Executive Director of Children and Community Initiative for Development (CAID): Գամբիայում լույս տեսնող Gambia News and Report ամենշաբաթյա ամսագիրը միաժամանակ բարձր է գնահատել նրա վաստակը որպես Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդությանն առնչվող հարցերի գծով դեսպանի և կինոռեժիսորի[3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես լավագույն ռեժիսոր՝ Իբրահիմ Սեսեյը 2013 թվականին իր նկարահանած «Ճակատագրի ձեռքը» («Hand of Fate») գեղարվեստական կինոնկարի համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ աֆրիկյան կինոակադեմիայի, կինոքննադատների և Նոլիվուդի հեղինակավոր մրցանակների։ Նա պարգևներ է ստացել նաև Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդությանն առնչվող հարցերի գծով դեսպանի պաշտոնում իրեն լավագույնս դրսևորելու համար։ 2013 թվականին Իբրահիմ Սեսեյը հռչակվել է Գամբիայի «Տարվա լավագույն անձնավորություն»[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (անգլերեն) The Hand of Fate Teaser Scene, https://www.youtube.com/watch?v=cKcRf70PcWk, վերցված է 2019-10-08
- ↑ «Gambian Film: - "The Hand of Fate" -European Tour - Bantaba in Cyberspace»։ www.gambia.dk։ Վերցված է 2019-10-08
- ↑ 3,0 3,1 «The Point»։ thepoint.gm։ Վերցված է 2019-10-08
- ↑ «"Gambian activist wins humanitarian award" | YourCommonwealth»։ www.yourcommonwealth.org։ Վերցված է 2019-10-08