Jump to content

Ի՞նչ կոչել այս սերը 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՞նչ կոչել այս սերը 2
հինդի՝ इस प्यार को क्या नाम दूं?-एक बार फिर
Изображение логотипа
ԺանրՌոմանտիկ կատակերգություն, Դրամա
ՍտեղծողStar Plus
Երկիր Հնդկաստան
ՌեժիսորՎասիմ Սաբիր, Յուսուֆ Անասարի
Գլխավոր
դերերում
Avinash Sachdev? և Շրենա Պարիխ
ՊրոդյուսերԿարնինկա Սաքսենա, Սունջոյ Վադհվա
ԵրաժշտությունԼալիթ Սեն, Շաուրաբհ Կալսի
Եթերաշրջանների քանակ23
Սերիաների քանակ542
Էկրաններին էօգոստոսի 26, 2013[1]-ից հունիսի 13, 2015[1]
ՀեռուստաալիքStar Plus
ԸնկերությունSphere Origins?
Պատկերի ձևաչափHDTV 1080i
ՆախորդԻ՞նչ կոչել այս սերը
ՀաջորդԻ՞նչ կոչել այս սերը 3
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Ի՞նչ կոչել այս սերը 2 (հինդի՝ इस प्यार को क्या नाम दूं?-एक बार फिर), հնդկական հեռուստասերիալ[2][3], որը ցուցադրվել է 2013 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2015 թվականի հունիսի 13-ը հնդկական Star Plus հեռուստաընկերության եթերում։ Այն «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի շարունակությունն է, սակայն նոր սյուժեով, նոր դերասանական կազմով և կերպարներով։

Թեթևամիտ Աստղան մի աղջիկ է, ով պատրաստ է ամեն ինչ անել իր սիրելիների և նրանց միջև լավ հարաբերությունների համար։ Մյուս կողմից Շլոկը ավելի շատ հավատում է հարստությանը, քան հարաբերություններին[4]։ Նա ունի վատ անցյալ, որը ստիպում է ատել աղջիկներին և իր մորը։ Միջոցառման ժամանակ Աստղան տոմսեր է ստանում Շլոկի աշխատողի կողմից, ով նրան շփոթել էր մեկ ուրիշի հետ։ Շոուի վերջում Շլոկը մեղադրում է նրան։ Շլոկը մի շարք իրադարձություններից հետո վերադառնում է տուն և նորից հանդիպում Աստղային։ Աստղայի հայրը նրան ստիպում է ներողություն խնդրել։

Աստղան հասկանում է, որ սիրում է Շլոկին և ցանկանում է, որ նա նույնպես սեր խոստովանի։ Աստղան մտածում է, որ նրանք ստեղծված են իրար համար, բայց ավելի ուշ` Անջալիի դիտողություններից հետո, նա որոշում է թաքցնել իր սերը և հեռու մնալ Շլոկից։ Ավելի ուշ Շլոկը խոստովանում է, որ սիրում է Աստղային։ Նրանք ամուսնանում են, երբ Շլոկը հայտարարում է, որ Աստղան իր ապագա կինն է։ Շլոկի մայրը, խիստ կին լինելով, փորձում է հարսնացուին փոխել այնպես, որ ենթարկվի իր բոլոր հրամաններին։ Բայց իրենց առաջին ամուսնական գիշերը Շլոկը հասկանում է, որ չի սիրում Աստղային։ Նա չի կարող այդ մասին պատմել իր ծնողներին։ Շլոկը մեղադրում է Աստղայի հորը կաշառակերության մեջ, ինչի արդյունքում Աստղայի հորը ձերբակալում են։ Աստղան կարծում է, որ հորը ձերբակալել են Շլոկի դավադրության պատճառով։ Աստղան բոլորին հայտնում է, որ Շլոկը ամիսներ շարունակ նրան շանտաժի է ենթարկել։ Նա բարկանում է և դիմում դատարան` ամուսնալուծության դիմումով։ Բայց Շլոկի հայրը կաշառում է դատավորին։ Դատավորը հաջորդ նիստը նշանակում է վեց ամիս հետո, իսկ այդ ընթացքում Աստղային հրամայում ապրել Շլոկի հետ։

Աստղան որոշ ժամանակ անց հասկանում է, որ Շլոկը լավ մարդ է, ում անցյալը ստիպել է նրան դառնալ գոռոզ։ Աստղան փորձում է փոխել նրան։ Շուտով նա իմանում է, որ Շլոկը սիրահարված է եղել Սվաթի անունով մի աղջկա։ Նրանք ինչ-ինչ պատճառներով բաժանվել են և դրանից հետո Շլոկը ատում է և չի հավատում կանանց։ Աստղան ցանկանում է իմանալ նրանց սիրո պատմության մասին և հարցնում է Անջալիին ու Վարադին` Սվաթիի մասին։ Նրանք Աստղային ասում են, որ նա չփորփրի այդ պատմությունը, քանի որ դրանից Շլոկը ցավ է ապրում։ Նամակ է գալիս Նիրանջանի մտերիմ ընկերոջ աղջկա՝ Ադիթիից։ Սկզբում թվում է, թե նա ակտիվ և նազելի աղջիկ է, հետո պարզվում է, որ նա եկել է Շլոկից վրեժ լուծելու։ Նա ցանկանում է վնասել Շլոկին և տարբեր ճանապարհներով փորձում է սպանել Աստղային, սակայն Շլոկը փրկում է նրան։

Շուտով Աստղան հասկանում է, որ Ադիթին է սպանության փորձերի հեղինակը, բայց չի հասկանում պատճառը։ Ադիթին նույնպես հասկանում է, որ Աստղան գիտի, թե ով է սպանության փորձերի հեղինակը։ Աստղան փաստեր է հավաքում Ադիթիի դեմ և փորձում է բացահայտել նրա իրական դեմքը։ Բայց Ադիթին ձախողում է նրա պլանները։ Ոչ ոք չի հավատում Աստղային, այդ թվում նաև Շլոկը։ Ադիթին շարունակում է նրան սպանելու ծրագիրը և ի վերջո առևանգում է Աստղային։ Շլոկը շատ է մտահոգվում Աստղայի համար և Վարադի հետ փորձում է գտնել նրան։ Այդ ժամանակ Ագնիհոթրի ընտանիքի մնացած անդամները իմանում են, որ այդ ամենի հետևում կանգնած է Ադիթին։ Շլոկը գնում է նրա հեռախոսի հետևից և հասնում այնտեղ, որտեղ պահում էին Աստղային։ Այն պահին, երբ Ադիթին հրացանը պահել էր Աստղայի վրա և պատրաստվում էր քաշել ձգանը, Շլոկը գալիս ու փրկում է նրան։ Նա հարցնում է Ադիթիին, թե ինչու՞ է նա այդպես վարվում։ Նա խնդրում է Աստղային և Շլոկին, որ հետևեն իրեն և Շլոկը շոկի է ենթարկվում տեսնելով մի կողմում պառկած անդամալույծ Սվաթիին։ Ադիթին ասում է, որ նա Սվաթիի քույր Գայաթրին է և վրեժ է ուզում լուծել նրանից, քանի որ նա է մեղավոր Սվաթիի այս վիճակի համար։ Ոստիկանները ժամանակին հասնում և ձերբակալում են Գայաթրիին, բայց Աստղան ասում է, որ ազատ արձակեն նրան։ Հետո Սվաթին մահանում է, քանի որ նրա առողջական վիճակը ծանրացել էր։

Շուտով Շլոկը հասկանում է, որ սիրում է Աստղային և խոստովանում է իր սերը։ Նրանք երջանիկ լինելով` օրինականացնում են իրենց ամուսնությունը։ Շուտով Աստղան իմանում է, որ Նիրանջանը իսկական չարագործ է, ով ստիպում է Անջալիին անել այն ամենը, ինչ նա կասի։ Նա երդվում է ինքն իրեն, որ ջրի երես կհանի նրա մասին ճշմարտությունը։ Վարադը հարաբերությունների մեջ է Մանսի անունով աղջկա հետ, ով չի հավատում ամուսնությանը, բայց հավատում է ընկերությանն ու սիրուն։ Շլոկը և Աստղան ռոմանտիկ կյանք են վարում, ինչը բարկացնում է Նիրանջանին։ Շլոկը նորից սկսում է հաճախ բարկանալ Աստղայի վրա, քանի որ կուրորեն հավատում է հոր խոսքերին։ Աստղան բացահայտում է Նիրանջանի մասին ճշմարտությունը Շլոկին, սակայն նրան չի հաջողվում ապացուցել այդ։ Շլոկը բորբոքվում է Աստղայի դեմ և բաժանում տունը երկու մասի ու հրամայում է նրան մնալ տան մի մասում։ Այս ժամանակ Անջալին նույնպես միանում է Աստղային։

Կալինդին ամուսնացած է եղել Փրաբհակար Ջոշի անունով մարդու հետ և Անկուշ անունով տղա է ունեցել, ում մասին ոչինչ չգիտի։ Փրաբհակարն իր ամբողջ ունեցվածքը գրել է Կալինդիի անունով՝ իր մահից առաջ։

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավինաշ Սաչդև - Շլոկ Նիրանջան Ագնիհոթրի
  • Շրենու Փարիկհ - Աստղա Շլոկ Ագնիհոթրի

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանիշ Վադհվա - Նիրանջան Ագնիհոթրի, Շլոկի հայրը, Անջալիի ամուսինը
  • Գիթանջալի Թիկեկար - Անջալի Նիրանջան Ագնիհոթրի, Շլոկի մայրը, Նիրանջանի կինը
  • Սամիր Շարմա - Վարադ Նիրանջան Ագնիհոթրի, Շլոկի եղբայրը, Սոջալի ամուսինը
  • Շալմալի Դեսայի - Սոջալ Վարադ Ագնիհոթրի, Վարադի կինը
  • Թուշար Դալվի - Ավդհութ Կիրլոսկար, Աստղայի հայրը, Կալինդիի ամուսինը
  • Փրաչի Շահ - Կալինդի Ավդհութ Կիրլոսկար, Աստղայի մայրը, Ավդհութի կինը
  • Շիթալ Դիաբոլկար - Ջյոթի Սինդդհարթհ Լոկհանդե, Շլոկի քույրը, Սինդդհարթհի կինը
  • Գրեյս Գրիդհար - Կավյա Վարադ Ագնիհոթրի, Վարադի և Սոջալի աղջիկը
  • Մանջուշրի Կուլկարնի - Ջայա
  • Անկիթ Մոդգիլլ - Սինդդհարթհ Լոկհանդե, Ջյոթիի երկրորդ ամուսինը
  • Մինալ Կարպե - Աջջու
  • Նուպուր Ալանկար - Ռենուկա Լոկհանդե
  • Արավ Չաուդհարի - Իդրաջիթ Սարկար
  • Դոլլի Մինհաս - Ահիլյա Վինաս
  • Ռոմա Բալի - Կավիթա Սարկար
  • Սվաթի Ռաջփուր - Փուրմինա Սարկար
  • Ռիթ Շարմա - Միշթի Սարկար, Իդրաջիթի աղջիկը
  • Լակշյա Վահի - Շանթանու Սարկար, Իդրաջիթի տղան
  • Սաթիշ Շարմա - Փրադիփ Վինաս, Իդրաջիթի մայրը
  • Ջանվի Սանգվան - Ռաշմի Վինաս, Իդրաջիթի տատը
  • Կաբիր Մայրա - Անկուշ Փրաբհակար Ջոշի, Կալինդիի տղան, Աստղայի եղբայրը
  • Նեհա Սարգամ - Ադիթի/ Գայաթրի, Աստղայի և Շլոկի թշնամին, Սվաթիի քույրը
  • Կարան Գանգվալ - Սուրեշ
  • Շիվանի - Թոմար Սվաթի, Շլոկի առաջին սերը
  • Դիփ Ջայիթլեյ - Աբհայ Դեշմուկհ, Ջյոթիի առաջին ամուսինը
  • Սաչին Փարիկհ - Վին յակ Ագնիհոթրի
  • Փարթիբհա Գորգեգայոկար - Սուլբհա Դեշմուկհ
  • Անչալ Սաբհարվալ - Մանսի, Վարադի առաջին ընկերուհին
  • Ակշի Կազի - Ռիյա Լոկհանդե
  • Անջուման - Սաքսենա Նանի
  • Յոգի Ռաջ - Շիվ

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Կատեգորիա Նոմինացիա Արդյունք Աղբյուր
2014 Հնդկական հեռուստատեսային մրցանակ Տղամարդու լավագույն բացասական դեր Մանիշ Վադհվա Առաջադրված [5]
2014 Հնդկական հեռուստատեսային մրցանակ Ժյուրիի կողմից տրված մրցանակ` լավագույն ոճաբանը լինելու համար Թարա Դեսայի Առաջադրված [5]
2014 Հնդկական հեռուստատեսային մրցանակ Ժյուրիի կողմից տրված մրցանակ` լավագույն երկխոսությունների հեղինակը լինելու համար Ռիթեշ Շահ Առաջադրված [5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://dbpedia.org/resource/Iss_Pyaar_Ko_Kya_Naam_Doon%3F...Ek_Baar_Phir
  2. Second season of Iss Pyaar Ko Kya Naam Doon – Daily Bhaskar
  3. Had no idea it was a sequel: Avinash on `Iss Pyaar Ko... 2`
  4. «I'm Hero-Cum-Villain Of 'Iss Pyaar Ko Kya Naam Doon..Ek Baar Phir': Avinash Sachdev - Oneindia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Winners». Tellyawards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]