ԻԺ-27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄՌ-27
Տեսակերկփող զենք
Ենթատեսակdouble-barreled shotgun?
Երկիր
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1973
ԱրտադրողԻժական մեխանիկական գործարան
Տեխնիկական տվյալներ
Փողի երկարություն660—760 մմ
Զենքի երկարություն1095—1195 մմ

ՄՌ-27, սովետական, երկփող որսորդական զենք, նախատեսված՝ սիրողական և արդյունագործական որսի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Կլիմովի ղեկավարությամբ ԻԺ-27-ը մշակվել է 1970-ականների սկզբին, 1973 թվականից թողարկվել է[1]։

Իժ-12 զենքի արդիականացման արդյունքն է։ Իժ-12 զենքի հետ համեմատած՝ Իժ-27-ում փոխվել է հրացանի կոթի ձևը և փողակալը[2]։

1985 թվականի սկզբին ԻԺ-27-ը և ТОЗ-34-ը եղել են ամենատարածված մոդելները ԽՍՀՄ որսորդական զենքերի մեջ[3]։

Միայն 1998 թվականի հունվարի 1-ին թողարկվել է Իժ-27-ի 575 701 հատ զենք ( և իր մոդիֆիկացիաները), 22 004 հատ Իժ-27ՄՄ և Իժ-27Մ-1Ց-Մ զենքերից, ինչպես նաև Իժ-27-ԵՄՄ և ԻԺ-27ԵՄ-1Ց-Մ զենքերից 11 139 հատ[4]։

2008 թվականի սեպտեմբերից զենքը արտադրվել է ԻԺ-27 անվանումով։

ԻԺ-27 զենքի բոլոր մոդիֆիկացիաների գրեթե 1.5 միլիոն զենք թողարկվել է։ Այս ամենով զենքը դարձել է ամենատարածված որսորդական զենքը Ռուսաստանում[5]։

ԻԺ-27 զենքի մի մասը 2005-2009 թվականներին թողարկվել է "Remington Arms" ամերիկական ընկերության պատվերով, այն վաճառվել է Remington Spartan 310 անվանմամբ[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի փողը հանովի է, տեղակայված է ուղղահայաց հարթությունում։

Կոթը և փողակալը պատրաստված են փայտիից[2]։

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքը թողարկվել է սերիաներով,արտահանության համար, մի քանի տեսակներ էլ՝ հուշանվերային հատավաճառքի համար[2]։

  • ԻԺ-27, առաջին մոդել, սերիական թողարկումը սկսվել է 1973 թվականին։
  • ԻԺ-27-1Ս, առանց փամփշտահանի, մեկ իջուցիչ կեռի հետ զենք, որը ապահովում է կրակի հաջորդականությունը («ներքևի փողը, հետո վերևի փողը)։ 1970-ական թվականների կեսերից սկսել է զենքի արտադրումը[2]։
  • ԻԺ-27Ե, փամփշտահանով զենք՝ Պրոտոպոպովայի կոնստրուկցիայով։
  • ԻԺ-27Ե-1Ս, փամփշտահանով սպորտային-որսորդական (որը կարող է անհրաժեշտության դեպքում անջատվել), մեկ իջուցիչ կեռի հետ զենք, որը ապահովում է կրակի հաջորդականությունը («ներքևի փողը, հետո վերևի փողը)։ 1970-ական թվականների կեսերից սկսել է զենքի արտադրումը[2]։ Զենքը մշակել են կոնստրուկտորներ Կորեպանովան և Գոլովինան։ 1976 թվականին Բռնո քաղաքում (ՉՍՍՀ) ազգային ցուցահանդեսին զենքը պարգևատրվել է ոսկե մեդալով[7]։
  • ԻԺ-27ՍՏ, 766 մմ փողով սպորտային զենք՝ խրամատային կրակի համար[8]։
  • ԻԺ-27ՍԿ, 660 մմ փողով սպորտային զենք՝ կլոր ստենդի կրակի համար[8]։
  • ԻԺ-27Մ ( նախկինում անվանվել է ԻԺ-27), առանց փամփշտահանի, երկու իջուցիչ կեռի հետ զենք
  • ԻԺ-27Մ «Юниор», ԻԺ-27Մ զենքի ավելի պարզ տեսակը՝ կոթի երկարությունը կարճեցրած, որը կանանց և դեռահասների համար
  • ԻԺ-27ՄՄ, ԻԺ-27Մ զենքի տեսակ՝ 12×76 մմ «Մագնում» տրամաչափի փամփուշտով։
  • ՄՌ-27ԵՄ (նախկինում անվանվել է ԻԺ-27ԵՄ), ընտրովի տարբերակի փամփշտահանով զենք, նետում է միայն պարկուճը և ըստ անհրաժեշտության կարող է բացված անջատվել։ Ունի 2 իջուցիչ կեռ։
  • ՄՌ-27Մ-1Ս (նախկինում անվանվել է ԻԺ-27Ս-1Ս), առանց փամփշտահանի զենք։ Ունի զարկանաձգանային մեխանիզմ մեկ իջուցիչ կեռի հետ, թույլատրում է կրակել 2 փողից միաժամանակ։
  • ՄՌ-27ԵՄ-1Ս (նախկինում անվանվել է ԻԺ-27ԵՄ-1Ս), ընտրովի տարբերակի փամփշտահանով զենք, նետում է միայն պարկուճը և ըստ անհրաժեշտության կարող է բացված անջատվել։ Զարկանաձգանային մեխանիզմը մեկ իջուցիչ կեռի հետ, թույլատրում է կրակել 2 փողից միաժամանակ։

Իժ27-ի հիմքի վրա են ստեղծվել սպորտային ԻԺ-25 և ԻԺ-39 զենքերը[1] (ներկայումս չեն արտադրվում)[9], ինչպես նաև ՄՊ-94 կոմբինացված զենքը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Описание ИЖ-27 на сайте www.extreme.by
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.176-177
  3. Е. В. Кудрявцев. Охота (краткий справочник). 3-е изд., доп. М., Агропромиздат, 1985. стр.15
  4. Михаил Драгунов. Анатолий Климов. Неизвестный конструктор известных ружей. К 80-летию со дня рождения // журнал «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 1, 2001. стр.4-6
  5. Описание ИЖ-27 на сайте www.safari-club.ru
  6. Baikal IZH-27 / Remington SPR-310 // Michael E. Haskew. Rifles & Muskets from 1450 to present day. London, Amber Book Ltd., 2015
  7. Ижевские охотничьи ружья // журнал «Охота и охотничье хозяйство», № 8, 1977
  8. 8,0 8,1 А. В. Сицко, М. М. Блюм, И. Б. Шишкин. Советы начинающему охотнику. М., «Агропромиздат», 1991. стр.227
  9. «Перечень выпускаемого оружия на сайте производителя». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Конструктивно МР-94 является усовершенствованной версией безотказной двуствольной вертикалки МР-27» Галина Валеева. Комбинированные ружья MP-94 // журнал «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 7, 2015. стр.52-55

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982. стр.160-187
  • Виктор Гордиенко. Главный калибр российского охотника // журнал «Мастер-ружьё», № 1 (50), 2001. стр.112-117
  • В. Вальнев. Замена бойка на ружье ИЖ-27 // журнал «Охота и охотничье хозяйство», № 7, 2007. стр.30-31
  • В. Вальнев. ИЖ-27։ устройство и ремонт предохранительного механизма // журнал «Охота и охотничье хозяйство», № 1, 2010. стр.32-33
  • Валеева Г. ИЖ-27 вчера и МР-27 сегодня. // Журнал «Калашников». — 2012. — № 8. — С. 40—45.
  • Universal/Baikal IJ-27E shotgun // журнал "American Rifleman", December 1975
  • Baikal IZH-27 // журнал "American Rifleman", May 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]