ԻԳործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«իԳործ», ծրագիր, որի մեկնարկը տրվել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։ «իԳործ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի մասնագետներին՝ ծառայելու Հայաստանի կառավարությունում մեկ տարի ժամկետով[1]։

Սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգի տարբեր ոլորտներում՝ պետական կառավարման կոնկրետ մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան և հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալու պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։

իԳործ 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

«իԳործ» ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերին։ Ծրագրում ընդգրկվելուց հետո մասնագետները հրավիրվել են աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ 19 տարբեր երկրներից 52 մասնակից ներկայումս աշխատում են 19 տարբեր գերատեսչություններում։ Մասնագետներն աշխատանքի են անցել 19 պետական կառույցներում.

իԳործ 2021[խմբագրել | խմբագրել կոդը]

«իԳործ» 2021 թվականի մեկնարկը տրվել է 2021 թվականի մարտի 2-ին։

Այս տարվա համար նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին։ Ցուցակը վերջնական չէ[3].

  • Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
  • Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
  • Ռազմական գիտություններ
  • Մշակութաբանություն
  • Հոգեբանություն
  • Կրթություն
  • Իրավագիտություն
  • Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
  • Աղետների և ռիսկերի կառավարում
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Զբոսաշրջություն (տուրիզմ)
  • Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
  • Ճարտարագիտություն
  • Ճարտարպետություն
  • Բժշկություն և առողջապահական գիտություններ
  • Միջազգային բիզնես
  • Ֆինանսներ
  • Վիճակագրություն
  • Տնտեսագիտություն

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Here are some interesting facts and figures about iGorts

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diaspora - իԳործ». diaspora.gov.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  2. ԿԳՄՍՆ, ՀՀ. ««Ի գործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները կաշխատեն ԿԳՄՍՆ-ում». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  3. http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship#b963

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Diaspora High Commissioner's Office