Ժորժ Արծրունի
Ժորժ Արծրունի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1883 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1960 (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | ճարտարագետ և գյուտարար |
Ժորժ Արծրունի (ֆր.՝ Georges B. Artsrouni, որոշ աղբյուրներում՝ George Artsrouni, հուլիսի 10, 1883, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1960, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ ինժեներ, գյուտարար։ Պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակն է։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում։ 1922 թվականից հաստատվել է Ֆրանսիայում։
Արծրունին իր առաջին սարքը ստեղծել է հավանաբար 1932 թվականին և պատենտավորել է 1933 թվականի հուլիսի 22-ին՝ «Մեխանիկական ուղեղ» (cerveau mécanique) անվամբ։ Նույն տարի սկսել է կառուցել երկրորդ մեքենան, որը 1937 թվականին Փարիզի մեծ ցուցահանդեսի ժամանակ «Մեխանագրաֆիայի» բաժնում արժանացել է գլխավոր մրցանակի (diplôme de grand prix)։ Արծրունու մահից հետո, սարքը ձեռք է բերվել և միչև հիմա պահպանվում է Փարիզի Արվեստների և Արհեստների թանգարանի կողմից[1]։
Արծրունու թարգմանչական մեքենան մեխանիկական (ոչ էլեկտրոնային) սարք էր, որը մուտքային տվյալները ընդունում էր ստեղնաշարի միջոցով, թարգմանում տեքստը բառ առ բառ՝ որոնելով բառերի թարգմանությունները ներկառուցված բառարաններում և թարգմանված տեքստը արտատպում թղթի վրա։ Այն կարող էր թարգմանել չորս լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (Ֆրանսերեն), Musée des Arts et Métiers, Inv. : 21661-0001- Machine à traduire électromécanique dite "le cerveau mécanique" de G. Artsrouni (չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Հաչինս, «Մեքենայական թարգմանության երկու ռահվիրաները․ Արծրունին և Տրյոնասկին» Արխիվացված 2018-11-26 Wayback Machine (John Hutchins, Two precursors of machine translation: Artsrouni and Trojanskij)։ International Journal of Translation 16(1) Jan-June 2004, 11-31 (անգլ.)
- Միքայել Կարբե, «Ֆրանսիական թարգմանիչ սարքը շուտով կլինի երեսուն տարեկան» (Corbé, M., “La machine à traduire française aura bientôt trente ans”)։ Automatisme 5(3), 1960: 87-91 (ֆր.)
- Դոմա Մորիս, «Ժորժ Արծրունու թարգմանչական մեքենան»(չաշխատող հղում) (Daumas Maurice. Les machines à traduire de Georges Artsrouni)։ Revue d'histoire des sciences et de leurs applications, tome 18, n°3, 1965. pp. 283–302. (ֆր.)