Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է (լատին․՝ Vox populi vox Dei), լայն տարածվածություն ստացած լատինածին ասացվածք։

«Vox populi» եզրը հաճախ օգտագործվում է տարբեր արդիական հարցերով հասարակական կարծիքի հարցման մեթոդների նշման համար։

Որպես ասույթի հեղինակ հաճախ սխալ նշում են 12-րդ դարի անգլիացի պատմաբան Վիլյամ Մալմսբերցուն[1]։

Արտահայտության այլ հանրահայտ օգտագործումը հայտնի է 798 թվականին գրված և Կառլոս Մեծին ուղղված Ալքուին անունով գիտնականի նամակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]