Ժողովրդավարական խաղաղության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը եւ Արևմտյան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը՝ Բոնում, 1958 թ.: Ձեռքսեղմումով ավարտում են ֆրանս-գերմանական թշնամությունը:

Ժողովրդավարական խաղաղության տեսություն, տեսություն, ըստ որի՝ ժողովրդավարությունները գերադասում են չներքաշվել զինված հակամարտության մեջ այլ ժողովրդավարությունների հետ [1]: Ի տարբերություն պատերազմի մեջ ներգրավվածության տեսությունների՝ սա համարվում է «խաղաղության տեսություն»՝ վեր հանելով շարժառիթները, որոնք ցրում են պետության կողմից հովանավորվող բռնության մասին ենթադրությունները:
Որոշ տեսաբաններ նախընտրում են այնպիսի դրույթներ, ինչպիսիք են «փոխադարձ ժողովրդավարական խաղաղասիրություն» [2] կամ «ներժողովրդավարական ոչ բռնության հիպոթեզներ», որպեսզի պարզաբանեն, որ խաղաղության իրավիճակը եզակի չէ միայն ժողովրդավարություններին, բայց այն ավելի հեշտությամբ պահպանվում է ժողովրդավարական ազգերի միջև [3]:
Այս տեսության ջատագովները, ի թիվս այլ գործոնների, նշում են նաև հետևյալ կետերը.
• Ժողովրդավար ղեկավարները պատասխանատու են իրենց ընտրած հանրության առջև պատերազմի պատճառով կրած պարտությունների համար,
• Հանրության առջև հաշվետու պետական աշխատողները հակված են ժողովրդավարական կառույցներ հիմնել՝ միջազգային խնդիրները լուծելու նպատակով,
• Ժողովրդավարությունները համանման քաղաքականություն և կառավարման դոկտրին ունեցող երկրներին հակված չեն համարել թշնամական,
• Ժողովրդավարությունները ձգտում են ունենալ ավելի մեծ հանրային հարստություն, քան այլ երկրները, այդ իսկ պատճառով ձգտում են պահպանել ենթակառուցվածքներն ու ռեսուրսները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1960-ականները այս տեսությունը լուրջ գիտական հետազոտության չի ենթարկվել, բայց հայեցակարգի հիմնական սկզբունքները սկսել են քննարկել դեռևս 1700-ականներից հատկապես Էմանուել Կանտն ու Թոմաս Փեյնն՝ իրենց աշխատություններում: Կանտն այս տեսությունը ներկայացնում 1795 թ. գրված իր «Հարատև խաղաղություն, փիլիսոփայական ուրվագիծ» էսսեում՝ չնայած որ կարծում էր, որ միայն սահմանադրական հանրապետություններով լի աշխարհը բավական էր հարատև խաղաղության պայմաններ հաստատելու համար: Ըստ Կանտի՝ ժողովրդի մեծամասնությունը չէին քվեարկի պատերազմ սկսելու օգտին՝ բացառությամբ ինքնապաշտպանության նպատակով: Այստեղից հետևում է, որ եթե բոլոր երկրները լինեին հանրապետությունները, ապա պատերազմ էլ չէր լինի բռնությունների բացակայության պատճառով: Իր 1776 թվականին գրած «Ընդհանուր զգացում» աշխատության մեջ Փեյնը գրվում է հետևյալը. «Եվրոպայի բոլոր հանրապետությունները միշտ խաղաղության մեջ են»: Նա համարում է, որ թագավորները պատերազմ կվարեին՝ սեփական հպարտությանը տուրք տալով, մինչդեռ հանրապետությունները զերծ կմնային այդպիսի քայլից[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Doyle's pioneering work "Kant, Liberal Legacies, and Foreign Affairs", Philosophy and Public Affairs (1983) 205, 207–208, initially applied this international relations paradigm to what he called "Liberal states" which are identified as entities "with some form of representative democracy, a market economy based on private property rights, and constitutional protections of civil and political rights." This theory has been alternately referred to as the "Liberal peace theory" For example, Clemens Jr., Walter C. Complexity Theory as a Tool for Understanding and Coping with Ethnic Conflict and Development Issues in Post-Soviet Eurasia. International Journal of Peace Studies.[1]
  2. [2]
  3. Daniele Archibugi, The Global Commonwealth of Citizens. Toward Cosmopolitan Democracy, Princeton University Press, Princeton, 2008.
  4. Jack S. Levy, William R. Thompson, Causes of War (John Wiley & Sons, 2011); Thomas Paine, The Complete Writings of Thomas Paine, ed. Philip S. Foner (The Citadel Press: New York, 1945), p. 27.