Ժողովրդային տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայի ժողտունը (1904)

ժողովրդային տներ (ռուս.՝ Народный дом), ի սկզբանե՝ ժամանցի և մշակույթի կենտրոններ, որոնք կառուցվել էին` նպատակ ունենալով աշխատավոր դասակարգի համար հասանելի դարձնել արվեստը և մշակույթը։

Սակայն, արդի ժողովրդային տները, բաց են բոլոր դասակարգերի համար եւ շատ մեծ դեր ունեն հասարակությունների առաջացման գործին մէջ։

Ժողովրդային տների առաքելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդային տները հիմնվեցան իբրև աշխատավորական ընտանիքրի մշակութային եւ ժամանցի վայր։ Ժողովրդային տների ամենեն առաջին առաքելությունն է՝ զարգացնել աշխատավոր ընտանիքներին եւ այդ առաքելությունը կատարելու համար նա հիմնեց գրադարաններ ուր աշխատավորները ձրիաբար կարող են կարդալ գրքեր.կազմակերպեց քաղաքական, պատմական, մշակութային եւ մարդասիրական ձեռնարկնե, վեճեր եւ դասավանդումներ.հյուրընկալեց աշխատավորական,սոցիալիստական սոցիալ դեմոկրատականկուսակցությունների ժողովներն ու հաւաքոյթները.չափահասներին եւ երեխաներին կրթություն ապահովեց։ Ժամանցի կողմեն՝ կազմակերպեց պարահանդեսներ, խնճոյքներ, խրախճանքներ, երգահանդեսներ եւ այլ սոցիալական ձեռնարկներ։

Ժողովրդային տները Հայկական սփյուրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական սփյուրքում, ժողովրդային տները հարաբերություն ունեն Հ.Յ.Դ.-ին հետ։ Նրանք շատ մեծ դեր խաղցան սփյուռքահայի առաջադիմնութեան գործին մէջ.դասավանդելով իրեն քաղաքականություն, պատմություն, մշակույթ եւ այլ հանրային գիտակցություններ։ Այսօր, ժողովրդային տներում գտնվում են Հ.Յ.Դ.-ի պատանեկան, երիտասարդական եւ ուսանողական միությունների կենտրոն։

Ժողովրդային տները Սկանդինավիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավիայում ծանօթ է իբրեւ (folkets hus)։ Ժողովրդային տները, եղած են Սկանյինավիական աշխատավորական շարժման շտաբները, այնտեղից է աշխատավորական շարժումը տարածում իր գաղափարներն ու ծրագիրները.անտեղից է որ երկրի բոլոր աշխատավորները միանում են պայքար են մղում անարդարության եւ անհավասարության դեմ։ սոցիալ դեմոկրատ եւ ձախ կուսակցությունները, արհմիություններն ու այլ աշխատավորական կազմակերպությունները ժողովրդական տներին դարձուցած են իրենց մշակութային կենտրոնը։

Ժողովրդային տները այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում ծանօթ է իբրեւ (casa del pueblo)որը հարաբերություն ունի սոցիալիստական եւ արհմիությունների հետ։ Իտալիայում ծանօթ է իբրեւ (Casa del Popolo)։ Ռուսաստանում՝ իբրեւ(Народный дом)։ Թուրքիայում՝ իբրեւ(halkevleri)։