Ժոզեֆ Բյուզանդյան
Ժոզեֆ Բյուզանդյան | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | 1906 |
Ծննդավայր | Վան, Վանի նահանգ, Թուրքիա |
Մահվան ամսաթիվ | 1982 |
Ժոզեֆ Բյուզանդյան - (1906 - 1982), հայ շախմատային հայտնի կոմպոզիտոր, մասնագիտությամբ հաշվապահ։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915-ին ընտանիքի հետ գաղթել է Երևան։
Բյուզանդյանը շախմատով հրապուրվել է 45 տարեկան հասակում, նամակագրությամբ խաղի մեծ սիրահար էր, մասնակցում էր համամիութենական և միջազգային մրցաշարերի, երկար տարիներ վարում էր «Պիոներ կանչ» թերթի d2-d4 շախմատի բաժինը։
Կազմել է 200-ից ավելի խնդիրներ և էտյուդներ, որոնք բարձր են գնահատվել մասնագետների, այդ թվում՝ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և ականավոր գրոստմայստեր Յուրի Ավերբախի կողմից։[1]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շախմատի համահայկական հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2007։ էջ էջ 61