Ժերար Գարիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Գարիտ
Ծնվել է1915
Մահացել է1992
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունհայագետ և արևելագետ

Ժերար Գարիտ (Garritte) (1915 - 1992), բելգիացի արևելագետ, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որտեղ էլ դասավանդել է։

Ուսում­նասիրել է Բյուզանդիայի և Արևելքի քրիստոնյա ժողովուրդների (հայեր, վրացիներ, ասորիներ, ղպտիներ, եթովպացիներ) միջնադարյան մատենագրությունները։

1952 թվականից Լուվենում խմբագրել է «Մուսեոն» (ֆրանսերեն) բանասիրական հանդեսը։ Գարիտի և նրա գործընկերների ջանքերով Բելգիայում ստեղծվել է հայագիտական կենտրոն։ «Բնագրեր Ագաթանգեղոսի գրքի ուսում­նասիրման համար» (1946 թվական, Վենետիկ) աշխատության մեջ Գարիտը հրատարակել է Ագաթանգեղոսի պատմության հունարեն նոր խմբագրությունը («Վարք»)։ Լույս է ընծայել նաև Ագաթանգեղոսի արաբերեն, վրացերեն համառոտ խմբագրությունները և պատառիկներ։

Ուսում­նասիրելով հայ քաղկեդոնականների գրեթե կորած մատենագրությունը՝ հրատարակել է 7-րդ դարի վերջին կամ 8-րդ դարի սկզբին հայ-քաղկեդոնական մատենագրի հայերեն գրած՝ Հայ եկեղեցու 4-7-րդ դարերի պատմության հունարեն թարգմանությունը։

Գարիտի ուսում­նասիրությունների զգալի մասը նվիրված է հունարենից հայերենի (Ֆրենքուի գիտական մրցույթ՝ 1959 թվական, Բելգիա) թարգմանություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։