Ժենյա Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա Առստամյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1935(1935-09-14)[1] (87 տարեկան)
Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1999)

Ժենյա Մելիքի Առստամյան (սեպտեմբերի 14, 1935(1935-09-14)[1], Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենյա Առստամյանը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 14-ին Կաղարծի գյուղում (Արցախի Մարտունու շրջանում1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի վերլուծական քիմիայի բաժնում[2]։

Աշխատանքները վերաբերում են լուծահանալուսաչափական և լուծահանաֆլուորաչափական եղանակներով ծարիրի, երկաթի ու քրոմի միկրոքանակների որոշման հարցերին։ Ցույց է տվել, որ ծարիրը, գալիումը, թալիումը առաջացնում են հիդրօքսոկոմպլեքսներ, որոնց իոնական ասոցիատները լուծահանվում են օրգանական լուծիչներով։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլիկատների անալիզի գործնական աշխատանքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ ԵՊՀ, 1989[4]։
  • Арстамян, Женя Меликовна (1999) Исследование экстракции в системе ион металла-галогенид-органический основной краситель и аналитическое применение образующихся ионных ассоциатов[5].
  • Քիմիական տերմինների ռուս-հայերեն ուսումնական համառոտ բառարան։ 1816 բառահոդված և 3100 բառ ու դարձված (համահեղինակ)։ Երևան։ Երևանի համալսարանի հրատարակություն, 2000[6]։
  • Քրոմի և կադմիումի էքստրակցիոն-ֆոտոմետրիկ որոշումը հիմնային ներկանյութերով կաթի մեջ և կաթնամթերքներում (Ուսումնամեթոդական աշխատանք)։ Երևան։ Երևանի համալսարանի հրատարակություն, 2003[7]։
  • Քլորօրգանական և ֆոսֆորօրգանական պեստիցիդների անջատման և որոշման մեթոդները։ (Ուսումնամեթոդական աշխատանք) / Ժ.Մ. Առստամյան ; ԵՊՀ. Անալիտիկ քիմիայի ամբիոն։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2003[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12670
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 116-117։
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-03-08 
  4. Առստամյան Ժենյա Մելիքի (1989)։ Սիլիկատների անալիզի գործնական աշխատանքներ։ Ուս. ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ (չաշխատող հղում)
  5. Арстамян Женя Меликовна (1999-11-12)։ «Исследование экстракции в системе ион металла-галогенид-органический основной краситель и аналитическое применение образующихся ионных ассоциатов»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին։ Վերցված է 2019-03-08 
  6. Աֆանասևա Տատյանա Ալեքսանդրովնա, Աֆանասևա Տատյանա Ալեքսանդրովնա, Առստամյան Ժենյա Մելիքի, Մարկոսյան Ե Ա (2000)։ Քիմիական տերմինների ռուս-հայերեն ուսումնական համառոտ բառարան։ 1816 բառահոդված և 3100 բառ ու դարձված։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808403314 (չաշխատող հղում)
  7. Առստամյան Ժենյա Մելիքի (2003)։ Քրոմի և կադմիումի էքստրակցիոն-ֆոտոմետրիկ որոշումը հիմնային ներկանյութերով կաթի մեջ և կաթնամթերքներում։ Ուսումնամեթոդական աշխատանք։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Եր. համալս. հրատ (չաշխատող հղում)
  8. Առստամյան Ժենյա Մելիքի (2003)։ Քլորօրգանական և ֆոսֆորօրգանական պեստիցիդների անջատման և որոշման մեթոդները։ Ուսումնամեթոդական աշխատանք։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Եր. համալս. հրատ (չաշխատող հղում)