Ժան Պոլ Աբալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժան Պոլ Աբալո
Jean-Paul Abalo.jpg
Քաղաքացիությունը Flag of Togo.svg Տոգո
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1975(1975-06-26)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Լոմե, Տոգո
Հասակ 177 սանտիմետր

Ժան Պոլ Յովի Դյուսեխ (ֆր.՝ Jean-Paul Yaovi Dosseh Abalo, հունիսի 26, 1975(1975-06-26)[1], Լոմե, Տոգո), տոգոցի ֆուտբոլիստ, պաշտպան:

Հանդես է եկել Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից սկսել է հանդես գալ իր հայրենի Տոգոյի Լոմե քաղաքի «Ագազա» հավաքականում: 1993 թվականին նա տեղափոխվել է Շատորուի «Սեն Կրիստոֆ» ֆրանսիական ակումբ, որը հանդես է եկել Ֆրանսիայի սիրողական առաջնությունում: Կազմում թիմը անցկացրեց 29 խաղ և խփեց 1 գոլ:

1995 թվականի ամռանը պայմանագիր կնքեց «Ամեն» ֆուտբոլային ակումբի հետ, որը հանդես է եկել Ֆրանսիայի 2-րդ լիգայում: 1999/00 մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց 18-րդ տեղը Լիգա 2-ին մասնակցող քսան ֆուտբոլային ակումբներից և դուրս մնաց Ֆրանսիայի 3-րդ լիգայից: Հաջորդ մրցաշրջանում՝ Ֆրանսիայի 3-րդ լիգայում «Ամենը» կարող էր ստանալ արծաթե գավաթ, զիջելով միայն «Գրենոբլ» ֆուտբոլային ակումբին, վերադառնալով երկրորդ լիգա: Ֆրանսիայի գավաթի ժամանակ թիմը անցավ եզափակիչ, որտեղ զիջեց «Ստրասբուրգին» տասնմեկ մետրանոցների շարքով: Աբալոն միակն էր իր խմբից, որ Խոսե Լուիս Չիլավերտիի դարպասին չկարողացավ իրականացնել տասնմեկ մետրանոց[2]: «Ամենում» Աբալոն խաղաց 10 տարի, թիմում խաղաց 273 խաղ և խփեց 7 գոլ:

2005/06 թվականների մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է «Դյուկերկում», որտեղ խաղացել է 4 խաղ: Հետո նա տեղափոխվեց կիպրոսական «ԱՊՈԷԼ» ֆուտբոլային ակումբ, որտեղ դարձան Կիպրոսի գավաթի տերերը և բրոնզե մրցանակակիր Կիպրոսի չեմպիոնատում: Կիպրոսի առաջնությանը անցկացրեց 3 խաղ: 2006 թվականի ամռանը պայմանագիր կնքեց Պիրեյ քաղաքում գտնվող հունական «Էթնիկոս» ֆուտբոլային ակումբի հետ: Թիմի կազմում խաղաց 9 խաղ: Նրա հաջորդ ակումբը դարձավ սուդանական «Ալ Մերեյխ» ֆուտբոլային ակումբը, որտեղ նա խաղաց երկու մրցաշրջանի ընթացքում: Իր ֆուտբոլային գործունեությունը նա ավարտել է «Դեոլ» ակումբում Ֆրանսիայի վեցերորդ դիվիզիոնից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]