Ժան Շրիմփթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Շրիմփթոն
անգլ.՝ Jean Shrimpton
Դիմանկար
Ժան Շրիմփթոնը 1965 թվականին
Ծնվել էնոյեմբերի 7, 1942(1942-11-07)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՀայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրթությունSt Bernard's Catholic Grammar School?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Աշխատավայրfamedface
ԱմուսինՄայքլ Քոքս
ԵրեխաներԹադեուս Քոքս
Commons-logo.svg Jean Shrimpton Վիքիպահեստում

Ժան Ռոզմարի Շրիմփթոն (անգլ.՝ Jean Rosemary Shrimpton, նոյեմբերի 7, 1942(1942-11-07)[1][2], Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի մոդել և դերասանուհի։ Աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկն է և նորաձևության իկոնա[4][5][6]։ 2012 թվականին Շրիմփթոնը ըստ Թայմ ամսագրի ընդգրկել է «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ նորաձևության իկոնաները» ցանկում[7][7]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բակինգեմշիրում (Անգլիա), սովորել է St Bernard's Convent դպրոցում (Սլաու)։ Երբ նա 17 տարեկան էր, ընդունվեց Langham Secretarial College քոլեջը Լոնդոնում։ 1960 թվականին նա սկսեց աշխատել որպես մոդել և հայտնվեց այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Harper's Bazaar և Vanity Fair[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերան ծաղկեց լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիի շնորհիվ[9], երբ նրանք 1960 թվականին հանդիպեցին միմյանց նկարահանումների ժամանակ երբ Շրիմփթոնը նկարահանվում էր Kellogg's ընկերության եգիպտացորենի փաթիլների գովազդի համար[10]։ Նրանց առաջին լուսանկարահանումը եղավ 1960 թվականին[11][12]։ Համագործակցելով միմյանց հետ, Շրիմփթոնը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում[13]։ Նա ասում է, որ պարտք է Բեյլիին իր գործունեության[13], իրեն հայտնի դարձնելու[14][15] և ազդեցիկ դերի համար[11][14][16][17][18][19]։

Իր գործունեության ընթացքում նրան բազմիցս կոչել են «աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդել»[13][20][21][22], «ամենահայտնի մոդել»[21][23][24], «աշխարհում ամենաշատ լուսանկարահանված մոդել»[21][23], «աշխարհի ամենագեղեցիկ դեմք», «ամենագեղեցիկ կինը աշխարհում»[6][13][25][26][27], «րոպեի դեմքը», «60–ականների դեմքը»[5][28] և այլն։ 1963 թվականին Glamour ամսագիրը նրան հայտարարեց որպես «տարվա մոդել»։

Դառնալով հայտնի իր երկար ոտքերով[29], գեղեցիկ կազմվածքով[30], երկար մազերով[31][32][33][34][35],, «եղնիկի» աչքերով, երկար և կոր թարթիչներով[36], կամարաձև հոնքերով և շրթունքներով[37]։

1965 թվականին նա օգնեց ստեղծել մինի կիսաշրջազգեստները[27][38], որի արդյունքում երկու անգամ գործնական այցով մեկնեց Ավստրալիա, որը հովանավորել էր Victoria Racing Club ակումբը և տեղական սինթետիկ մանրաթել արտադրող ընկերությունը, որոնք օգնեցին ստեղծել շուտով շատ հայտնի դարձած զգեստը։ Դրա համար նա վաստակեց 2000 ֆունտ ստերլինգ, որը այդ թվականներին բավականին մեծ գումար էր[39]։

Երբ նա ժամանեց Մելբուրն, առաջացրեց սկանդալ, քանի որ հագել էր Քոլին Ռոլֆի ստեղծած սպիտակ զգեստը, որը ուներ 10 սմ․ երկարություն, չէր կրել գլխարկ և ձեռնոցներ, այլ թևին կապել էր տղամարդու ժամացույց, որը այդ ժամանակներում շատ անսովոր էր։ Շրիմփթոնը չէր պատկերացնում, որ կարժանանա նման սկանդալային արձագանքների ԶԼՄ–ների և մարդկության կողմից[6][27]։

1986 թվականին The Smithereens խմբի «Behind the Wall of Sleep» երգի մեջ հիշատակվում է Շրիմփթոնի անունը[40]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրիմփթոնը և Դեյվիդ Բեյլին սկսեցին ժամադրվել իրենց համագործակցություններից ոչ ուշ, սակայն այն ընդհատվեց 1964 թվականին[9]։ Այդ ժամանակահատվածում Բեյլին ամուսնացած էր, սակայն բաժանվել էր, կարծելով, որ կապերը պետք է շարունակեր Շրիմփթոնի հետ[16]։ Նրա մյուս հայտնի սիրավեպն է եղել Տերենց Սթեմփի հետ։ Սակայն 1979 թվականին նա ամուսնացավ լուսանկարիչ Մայքլ Քոքսի հետ[41] Պենզանսում, երբ նա արդեն չորս ամիս հղի էր և սպասում էին իրենց երեխային՝ Թադեուսին (ծնվել է 1979 թվականին)։ Նրանք Պենզանսի Cornwall հյուրանոցի սեփականատերերն են[28]։

2012 թվականի հունվարի 26–ին BBC Four ալիքը ստեղծեց ֆիլմ, կոչված «We'll Take Manhattan», որը պատմում էր Շրիմփթոնի և Բեյլիի սիրավեպի մասին։ Շրիմփթոնի դերը կատարում էր Քարեն Գիլանը[42][43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Jean Shripmton - An Autobiography։ Ebury Press։ 1990։ էջ 9։ ISBN 978-0852238585 
  4. Mansour, David (2005)։ From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century։ էջ 430։ ISBN 0-7407-5118-2 
  5. 5,0 5,1 Busch, Charles (հունվարի 24, 1995)։ «He's Every Woman»։ The Advocate: p.60 
  6. 6,0 6,1 6,2 «Milesago article on Jean Shrimpton»։ Milesago.com։ Վերցված է մարտի 30, 2011 
  7. 7,0 7,1 Berry, Allison (ապրիլի 2, 2012)։ «All-Time 100 Fashion Icons: Jean Shrimpton»։ Time 
  8. «Twiggy and The Shrimp – By Bill Harry»։ Retrosellers.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է մարտի 30, 2011 
  9. 9,0 9,1 «PDN Legends Online: David Bailey»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-24-ին։ Վերցված է 2015-08-18 
  10. Bumpus, Jessica (մարտի 3, 2010)։ «The Shrimpton Story»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-06-ին։ Վերցված է 2015-08-18 
  11. 11,0 11,1 Muir, Robin (մարտի 17, 2007)։ «Two take Manhattan»։ The Guardian 
  12. Muir, Robin (հունիսի 29, 2002)։ «`That Bob Richardson was commissioned for Brides is like finding Charles Manson...(subscription required)»։ The Independent 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Bocca, Geoffrey (հունվարի 8, 1967)։ «The Girl Behind the World's Most Beautiful Face»։ Family Weekly 
  14. 14,0 14,1 Collette, Adrian (փետրվարի 16, 2003)։ «The shortest century and the greatest party»։ The Age (Melbourne) 
  15. «In the raw»։ Guardian։ սեպտեմբերի 17, 2005 
  16. 16,0 16,1 Hauptfuhrer, Fred (սեպտեմբերի 26, 1977)։ «The Women David Bailey Photographs Become His Lovers, and Marie Helvin Is the Latest»։ People 8 (13)։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2015-08-18 
  17. NY JS DB 62 by David Bailey Archived 2010-07-08 at the Wayback Machine. Steidlville.com
  18. David Bailey and Martin Harrison. Birth of the Cool: 1957–1969
  19. «David Bailey: Godfather of cool»։ BBC News։ հունիսի 15, 2001 
  20. Polly (հունիսի 12, 1967)։ «Shrimp Shines up Londonderry Hair»։ Pittsburg Post-Gazette 
  21. 21,0 21,1 21,2 Hammond, Fay (օգոստոսի 19, 1968)։ «Not the Very Model of a Modern Major Mannequin»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2015-08-18 
  22. «American Designs Best 'London Look'»։ Milwaukee Journal։ հունիսի 8, 1967։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-27-ին։ Վերցված է 2015-08-18 
  23. 23,0 23,1 Cloud, Barbara (հունիսի 11, 1967)։ «Most Photographed Model Reticent About Her Role»։ The Pittsburg Press 
  24. Morris, Ann (հունիսի 23, 2001)։ «A womb with a view»։ Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2015-08-18 
  25. Cloud, Barbara (հունիսի 9, 1967)։ «Ex-Window Designer London Look Winner»։ The Pittsburg Press 
  26. «Clippings on 3 March 1969»։ Los Angeles, CA, USA: Independent։ մարտի 3, 1969։ էջ 24 
  27. 27,0 27,1 27,2 McKenzie, Sheena (նոյեմբերի 1, 2012)։ «Melbourne Cup memories: The legs that stopped a nation»։ CNN 
  28. 28,0 28,1 «Being 'ordinary' has its rewards»։ The Miami News։ հունիսի 30, 1980 (չաշխատող հղում)
  29. Orbach, Suzie։ Hunger Strike: The Anorectic's Struggle as a Metaphor for Our Age։ էջ 53 
  30. Changes in culture and society in the sixties(չաշխատող հղում) nelsonthornes.com
  31. Mansour, David (2005)։ From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century։ ISBN 0-7407-5118-2 
  32. «'Funny Girl' Can Become Beautiful Girl»։ The Evening Independent։ հունվարի 23, 1969 
  33. Menkes, Suzy (փետրվարի 28, 2005)։ «A striking combo:broadtail and fringe»։ New York Times 
  34. Alexander, Hilary (փետրվարի 28, 2005)։ «The Look bounces back in Milan with 'Shrimp Clones'»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2015-08-18 
  35. «HE FOCUSED ON THE MOST FASHIONABLE FACES OF THE '60S»։ Philadelphia Inquirer։ փետրվարի 18, 1984 
  36. Glossary: Season 1 The Advocate p. 38. 20 November 2001.
  37. Cloud, Barbara (հունվարի 18, 1989)։ «Pout power Fashionable lips are getting fuller now, just like Ms. Hershey's kisses»։ Chicago Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2015-08-18 
  38. Style Icon: Jean Shrimpton Archived 2010-11-27 at the Wayback Machine. 2006-09-18. Fabsugar.com
  39. «Jean Shrimpton in Melbourne»։ MILESAGO։ Վերցված է 2015-01-29 
  40. «Especially for You (1986)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-14-ին։ Վերցված է հունվարի 27, 2012 
  41. Jones, Jerene (հունիսի 14, 1982)։ «Once the Face of the '60s, Jean Shrimpton Is Now the Model of An English Innkeeper»։ People 17 (23)։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2015-08-18 
  42. «We'll Take Manhattan»։ BBC News։ Վերցված է հունվարի 26, 2012 
  43. Carpenter, Julie (օգոստոսի 2, 2011)։ «Return of the Shrimp»։ Daily Express