Ժամանակ (հանդես)
Արտաքին տեսք
Ժամանակ |
---|
«Ժամանակ», կիսամսյա հանդես։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1863–1869 թվականներին Կոստանդնուպոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Ստեփան Փափազյան։
Լուսաբանել է Կոստանդնուպոլսի և այլ վայրերի հայկական կրթական հաստատությունների գործունեությունը, տպագրել թերթերի տեսություն, բարոյագիտական հոդվածներ, արժեքավորել թատերարվեստը՝ որպես լուսավորության և առաջընթացի գործոն, ընթերցողին ծանոթացրել է «Պոլոժենիե»-ի դրույթներին։
Անդրադարձել է ընտանիքում կնոջ դերին, հրապարակել մայրերին ուղղված խորհուրդներ (հոդվածաշար)։
Հանդեսում տպագրվել են Մկրտիչ Խրիմյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և ուրիշների բանաստեղծություններից և մանրապատումերից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |