Ստեփան Փափազյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Փափազյանց
Stepan Phaphazyan.jpg
Ծնվել էհունվարի 14, 1840(1840-01-14) կամ 1839
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1888
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսեսյան վարժարան
Մասնագիտությունխմբագիր, հասարակական գործիչ և ուսուցիչ

Ստեփան Փափազյանց (հունվարի 14, 1840(1840-01-14) կամ 1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1888, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, խմբագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել և դաստիարակվել է Սուրբ Փրկչի ազգայնական հիվանդանոցում, 1854 թվականից ուսումը շարունակել Զմյուռնիայում, հորեղբոր՝ հայագետ Անդրեաս Փափազյանի մոտ։ 1858 թվականին վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ դասավանդել է Ս․ Փրկչի ազգայնական հիվանդանոցում (1858-1861), Ղալաթիայի Մայր վարժարանում, եղել Գում-Գափուի Պեզճյան և լուսավորական երկսեռ վարժարանների տեսուչ։

1863-1867 թվականներին հրատարակել է «Ժամանակ» կիսամսյա հանդեսը, հոդվածներ տպագրել «Օրագիր», «Նոր դար», «Մամուլ», «Հայրենիք», «Մասիս» պարբերականներում, պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Մշակել է Արևմտյան Հայաստանի ազգայնական վարժարանների ընդհանուր կանոնադրությունը («Կանոնադրություն ընդհանուր բարեկարգության ազգային վարժարանաց», 1864Մ․ Խրիմյանի հանձնարարությամբ ու աջակցությամբ կազմել և Ազգայնական ժողովին է ներկայացրել «Գավառահայ հարստահարությունների տեղեկագիրը», դատապարտել թուրք աղաների և քուրդ բեկերի վայրագությունները Արևմտյան Հայաստանում, թուրքական կառավարությունից պահանջել կիրառել Բեռլինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, զինվորական պայքարի կոչել հայ ժողովրդին[1]։

Գրել է մի շարք դպրոցական դասագրքեր («Քերականություն», «Թվաբանություն», «Ազգային և սրբազան պատմություն» և այլն), երգեր[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասագիրք քերականութեան հայ գրաբար եւ աշխարհաբար լեզուաց: Կոստանդնուպօլիս: տպ. Յ. Միւհէնտիսեան, 1860[3]:
  • Դասագիրք ազգային պատմութեան: Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1862[4]:
  • Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի: Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1865: (Չորրորդ տպագրութիւն)[5]:
  • Կենսագրութիւն Յարութիւն Պէզճեան ազգային անզուգական բարերարի: Կոստանդնուպօլիս: տպ. Յովհաննու Միւհէնտիսեան, 1864[6]:
  • Քաղաքավարութիւն համառօտ տղոց համար: Կ. Պոլիս: տպ. Հովհաննես Մյուհենտիսյանի, 1866[7]:
  • Դասագիրք ընթերցանութեան կամ նոր նախագիտելիք մանկանց: Յերուսաղէմ: Ի տպարանի Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869[8]:
  • Նախնական դասագիրք թուագիտութեան: Յերուսաղէմ: տպ. Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869[9]:
  • Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի: Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1871[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
  2. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-06-14 
  3. Փափազեանց Ստեփան (1860)։ Դասագիրք քերականութեան հայ գրաբար եւ աշխարհաբար լեզուաց։ Կոստանդնուպօլիս: տպ. Յ. Միւհէնտիսեան 
  4. Փափազեանց Ստեփան (1862)։ Դասագիրք ազգային պատմութեան։ Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան 
  5. Փափազեանց Ստեփան (1865)։ Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի (Չորրորդ տպագրութիւն ed.)։ Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան 
  6. Փափազեանց Ստեփան (1864)։ Կենսագրութիւն Յարութիւն Պէզճեան ազգային անզուգական բարերարի։ Կոստանդնուպօլիս: տպ. Յովհաննու Միւհէնտիսեան 
  7. Փափազեանց Ստեփան (1866)։ Քաղաքավարութիւն համառօտ տղոց համար։ Կ. Պոլիս: տպ. Հովհաննես Մյուհենտիսյանի 
  8. Փափազեանց Ստեփան (1869)։ Դասագիրք ընթերցանութեան կամ նոր նախագիտելիք մանկանց (Տիպ երկրորդ ed.)։ Յերուսաղէմ: Ի տպարանի Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց 
  9. Փափազեանց Ստեփան (1869)։ Նախնական դասագիրք թուագիտութեան (4-րդ տպագր ed.)։ Յերուսաղէմ: տպ. Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց 
  10. Փափազեանց Ստեփան (1871)։ Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի (Հինգերորդ տպագրութիւն ed.)։ Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png