Ժամանակի դուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակի դուստրը
The Daughter of Time
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
ՀեղինակՋոզեֆինա Թեյ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1951 թվական
ՀրատարակչությունPeter Llewelyn Davies[
Հրատարակություն1951

Ժամանակի դուստրը (անգլ.՝ The Daughter of Time)՝ բրիտանացի գրող Ջոզեֆինա Թեյի խուզարկուական վեպը, որը հրապարակվել է 1951 թվականին: Վեպի հերոսը ոստիկան է, ով ժամանակավորապես գամված լինելով անկողնուն, հետաքննում էր անգլիացի թագավոր Ռիչարդ 3-րդի զարմիկների սպանությունը: Այն «Տեսուչ Ալան Գրանտ» շարքի 4-րդ վեպն է (անգլ.՝ Inspector Alan Grant):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը՝ Սքոթլենդ - Յարդի տեսուչ Ալան Գրանտն էր, ով ոտքը կոտրելու պատճառով ժամանակավորապես գամված էր անկողնուն[1]: Տանջվելով անգործությունից, Գրատը, ով նկարներով կարողանում էր պատմել մարդու բնավորության մասին, որոշեց ուսումնասրել ընկերուհու՝ Մարտա Խալլարդի կողմից բերված վերարտադրանկարները, որոնց հետ ինչ որ գաղտնիք էր կապված: Դրանց մեջ նրան հետաքրքրում է Ռիչարդ 3-րդի պատկերը, ում մասին պատմության մեջ ձևավորվել էր չարագործի, բռնակալի և իր զարմիկների՝ արքայազներ Էդուարդի և Ռիչարդի սպանողի հեղինակություն[2][3]: Չափազանց հետաքրքրված լինելով նրանից, որ դիմանկարի միջոցով ստեղծած հոգեբանական կերպարը չի համապատասխանում այն կերպարին, որը ստեղծել էր պատմությունը, նա որոշում է բացահայտել, արդյո՞ք Ռիչարդը մեղավոր է նրան վերագրված չարգործությունների մեջ[4]:

Ռիչարդ 3-րդի դիմանկարը

Հետաքննության համար նա խնդրում է ընկերներին բերել Ռիչարդ 3-րդին նվիրված պատմական հետախուզության նյութերը: Նրան օգնում էր պատմությամբ հետաքրքրված Բրենտ Կարրադին[5]: Արդյունքում Գրանտը և Կարադին գալիս են այն եզրակացության, որ Ռիչարդ 3-րդը մեղավոր չէր իրեն վերագրված հանցագործությունների մեջ, իսկ արքայազների սպանությունը կատարվել էր Ռիչարդի մահից հետո, նրան տապալած Հենրի 7-րդի հրամանով, ով ամեն ինչ անում էր, որպեսզի զրպարտի իր նախորդին[6][7]:

Ըստ նրանց վարկածի հիմնական աշխատանքը, որի վրա հիմնված է Ռիչարդի մեղադրանքը՝ Թոմաս Մորի «Ռիչարդ 3-րդի պատմությունը» իրականում ստեղծվել է Ռիչարդի թշնամի Ջոն Մորթոնի կողմից, նրանց կարծիքով անավարտ ձեռագիրը, որը գտնվել էր Մորի մահապատժից հետո, հանդիասանում է Մորթոնի կորուսյալ բնօրինակի անավարտ կրկնօրինակը:

Վեպի վերջում Գրանտը և Կարրադին տեղեկանում են, որ նրանք առաջինը չեն, ովքեր եկել են այդ եզրակացությանը:

Գլխավոր փաստարկները, որոնք ներկայացվել էին վեպում, Ռիչարդին արդարացնելու համար՝

  • Զարմիկների սպանությունը Ռիչարդին ոչ մի քաղաքական առավելություն չտվեց, քանի որ նա արդեն օրինական թագավոր էր:
  • Չկա ոչ մի ապացույց, որ արքայազները բացակայում էին Թաուերից, երբ Հենրի 7-րդը դարձավ թագավոր:
  • Չնայած Հենրի 7-րդի հավաքած պառլամենտը դատապարտեց Ռիչարդ 3-րդին, արքայազների մասին որևէ հիշատակում չկար: Բայց արքայազների սպանությունը կարող էր լուրջ հաղթաթուղթ լինել Հենրի 7-րդի ձեռքին:
  • Հենրի 7-րդը երբեք չներկայացրեց մահացած արքայազների մարմինները հանրային սգո և պետական հուղարկավորության համար:
  • Արքայազների մայրը լավ հարաբերությունների մեջ էր Ռիչարդ արքայի հետ:
  • Արքայազները Հենրի 7-րդի համար ավելի մեծ վտանգ էին ներկայացնում, քանի որ իրավունքներ ունեին գահի վրա:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումից հետո Էնթոնի Բուչերը գիրքը անվանեց «ոչ թե տարվա, այլ բոլոր ժամանակների լավագույններից մեկը»: Գիրքը գովաբանել է նաև Դորոտի Բ. Հյուզը[8]: 1990 թվականին բրիտանական գրող- քրեագետների միության (CWA) հրապարակած գրքերը «Բոլոր ժամանակների լավագույն 100 քրեական վեպերը», «Ժամանակի դուստրը» հանդիսանում է քրեական ժանրի լավագույն ստեղծագործությունը:

Պատմաբան Ջոն Նորվիչի խոսքերով վեպը մեծ ավանդ ունեցավ Ռիչարդի բարի անվան փառաբանման գործում: Միևնույն ժամանակ Էլիսոն Ուեյրը մի շարք թերություններ նշեց Թեյի դատողություններում, ինչպես նաև այն, որ գրողը ծանոթ չէր այն ժամանակ դեռ չհրապարակված սկզբնաղբյուրներին: Մասնավորապես իտալացի Դոմինիկ Մանչինի աշխատանքը «De Occupatione Regni Anglie per Riccardum Tercium», որը մինչև 1969 թվականը չէր հրապարակվել Անգլիայում, հերքվում է այն դրույթը, որ կենդանության օրոք արքայազների մահվան մասին ոչ մի լուր չկար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ThinkExist.com Quotations։ «The Daughter of Time quotes & quotations»։ Thinkexist.com։ Վերցված է 30 October 2012 
  2. Markham Clements. Richard III: his life and character. — London: Smith, Elder & Co, 1906. — 327 p.
  3. Gordon Kelly R. Josephine Tey and Others: The Case of Richard III // Ray B. Browne, Lawrence A. Kreiser, Jr, et al. (eds.) The Detective as Historian: History and Art in Historical Crime Fiction, Volume 1. — Popular Press, 2000. — P. 134.
  4. Roseman, Mill et al. Detectionary: A Biographical Dictionary of the Leading Characters in Detective and Mystery Fiction. — New York: Overlook Press. — P. 1971. — ISBN 0-87951-041-2
  5. Susan Moody, ed. 100 Top Crime Novels Selected by the Crime Writers' Association. — London: The Hatchards Crime Companion, 1990. — ISBN 0-904030-02-4
  6. Կաղապար:Книга:Норвич Джон: История Англии и шекспировские короли
  7. Alison Weir։ «The Princes in the Tower» (անգլերեն)։ The official website of the British author and historian Alison Weir։ Վերցված է 2014-08-22 
  8. «Джозефина Тэй «Дочь времени»»։ Лаборатория Фантастики։ Վերցված է 2014-08-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]