Թևոտանիներ
Արտաքին տեսք
Թևոտանիներ, պտերոպոդներ (Pteropoda), կարգ ետնախռիկավոր փորոտանիների ենթադասում։ Թևոտանիների ոտքը ձևափոխված է թևանման լողաթիակների (այստեղից էլ անվանումը), որոնց օգնությամբ նրանք լողում են։ Մարմինը մերկ է կամ գտնվում է նուրբ, փոքր, գալարաձև դեպի ձախ պտտված կամ երկկողմ սիմետրիկ խեցու մեջ։ Թևոտանիները ծովային պլանկտոն օրգանիզմներ են, հերմաֆրոդիտներ։ Լայնորեն տարածված են։ Խեցիների մնացորդները կազմում են ժամանակակից օվկիանոսների (հատկապես Ատլանտյան) հատակի պտերոպոդային տիղմի հիմնական մասը։ Թևոտանիների բրածո ձևերը հայտնի են պալեոգենից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 175)։ |