Թրոմյոյի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Թրոմյոյի կամուրջ
նորվ.՝ Tromøybrua
Tromøybro1.jpg
Թրոմյոյի կամուրջը 2007թ.-ին
Երկիր Flag of Norway.svg Նորվեգիա
Տեղանք Էուստ-Ագդեր, Նորվեգիա
Նշանակություն ավտոմոբիլային
Տեսակ կամուրջ
Հատում է Թրոմյան ծովախորշը
Երկարություն 400 մ
Կոորդինատներ: 58°28′ հս․ լ. 8°49′ ավ. ե. / 58.467° հս․. լ. 8.817° ավ. ե. / 58.467; 8.817
Թրոմյոյի կամուրջը գտնվում է Նորվեգիաում
Թրոմյոյի կամուրջ

Թրոմյոյի կամուրջ (նորվ.՝ Tromøybrua, Tromøybroa), ավտոմոբիլային, հետիոտնային և հեծանվային կախովի կամուրջ, որը հատում է Թրոմյան ծովախորշը (նորվ.՝ Tromøysund)արևելքից դեպի Արենդալ ֆյուլկեն, Սերլանդ կղզին մայրցամաքի հետ: Կամուրջը հանդիսանում է թիվ 409 ազգային մայրուղու մի մասը (նորվ.՝ Fylkesvei 409):

Կամրջի շինարարությունը նախապատրաստվել է հատուկ հանձնաժողովի կողմից Քրիստիան Ստրեյաի ղեկավարությամբ: Նախագիծը մշակվել է 1938-1961 թվականներին[1]: Երկու տարվա ընթացքում շինհրապարակում աշխատել են 50-60 շինարար: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1961 թ.-ի հոկտեմբերի 21-ին: Կարմիր ժապավենը կտրել է Նորվեգիայի այդ ժամանակվա Տրանսպորտի նախարարը: Այդ ժամանակ կամուրջը հանդիսացել է Նորվեգիայի ամենամեծ կամուրջը: Շինարարության ծախսերը կազմել է 7 միլիոն նորվեգական կռոն[2]:

Բնութագիր և վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմյոյի կամուրջը 400 մ է, իսկ 12 թռիչքներինը՝ 240 մ[3]: Այն հանդիսանում է Թրոմյո կղզու և մայրցամաքի միջև կապի միակ միջոցը: Կղզում բնակվում են շուրջ 6000 մարդ[4]: Կամուրջը կարող է դիմանալ մինչև 50 տոն ավտոգնացքի ծանրություն:

Հետիոտնային, հեծանվային արահետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ.-ին ավարտվեց հետիոտնային և հեծանվային լրացուցիչ գծի կառուցումը: Նոր երթուղիները կառուցված են երկաթբետոնից և կարող են ապահովել մեծ ծարնաբեռնվածության կրում: Լայնությունը կազմում է 2,5 մ, բաժանարար գծի բարձրությունը երկու կողմերում 160 սմ է: Լրացուցիչ երթուղին ապահովեց հեծանվորդների մեծ քանակի շարժը Արենդալից դեպի կղզի: Շինարարության արժեքը կազմում է 30 միլիոն նորվեգական կրոն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einar Gauslaa Stray, Christian. — Norsk biografisk leksikon (1st ed.). — Oslo: Aschehoug, 1966. — Т. XV. — С. 115—117.
  2. «Tromøybrua feirer jubileum» (նորվեգերեն)։ NRK։ 2011-10-21։ Վերցված է 2014-04-17 
  3. Johan Brun Våre bruer. — Damm, 2003. — 125 с. — ISBN 8249607600
  4. 4,0 4,1 Anders Haakonsen (2011-11-24)։ «Consolvo fikk jobb på Tromøybrua» (նորվեգերեն)։ tu.no։ Վերցված է 2014-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]