Թրինե Հաթերսթադ
Թրինե Հաթերսթադ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | բուկմոլ՝ Elsa Katrine Solberg |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ և javelin thrower |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 18, 1966[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա |
Թրինե Հաթերսթադ (նորվ.՝ Elsa Katrine Hattestad, ապրիլի 18, 1966[1][2], Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի նիզականետորդուհի, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր[3]։ Հինգ անգամ անընդմեջ մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին՝ 1984 թվականից 2000 թվականը։ Անձնական լավագույն ցուցանիշն ունեցել է 2000 թվականին՝ 69.48 մետր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաթերսթադն առաջին անգամ որպես նիզականետորդուհի հանդես է եկել 1981 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 5 -րդ հորիզոնականը։ 1990 -ական թվականների սկզբին Հաթերսթադը համարվում էր նիզականետորդուհիների առաջատարներից մեկը։ 1993 թվականին նվաճել է իր առաջին միջազգային կոչումը՝ հաղթելով Շտուտգարտում կայացած թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ Հաջորդ տարի, աշխարհի չեմպիոնի կոչմանը հավելել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` հաղթելով Հելսինկիում կայացած թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում։ Օլիմպիական խաղերում Հաթերսթադն առաջին անգամ օլիմպիական մեդալ է նվաճել 1996 թվականին՝ Ատլանտայում (բրոնզե մեդալ)։ Հաջորդ տարի նա կրկին հաղթել է աշխարհի առաջնությանը, որն այս անգամ անցկացվել է Աթենքում։ Սակայն արդեն 1999 թվականին՝ Սևիլյայում կայացած աշխարհի առաջնությունում զրկվել է աշխարհի չեմպիոնի կոչումից՝ զբաղեցնելով միայն երրորդ հորիզոնականը։ Հաթերսթադի գլխավոր հաղթանակը 2000 թվականի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերում էր, որտեղ նա դարձավ օլիմպիական չեմպիոն[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներին համարվել է խոստումնալից հանդբոլիստուհի՝ խաղալով նորվեգական երկրորդ լիգայում։
Ամուսնացել է Անդերս Հաթերսթադի հետ, ունի չորս զավակ։ Ամուսնուց բաժանվել է 2017 թվականին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 World Athletics Database
- ↑ "Trine Hattestad". Norsk biografisk leksikon (snl.no). Retrieved 14 July 2016.
- ↑ «Hattestad finally wins javelin gold»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ Trine Hattestad: Den tidligere OL-stjerna bekrefter bruddet. Skilles etter 28 år som mann og kone
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թրինե Հաթերսթադ - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Պրոֆիլը sports-reference.com կայքում Archived 2011-05-19 at the Wayback Machine.
- Հեգե Ռիիսեի վիճակագրություն(չաշխատող հղում) (անգլ.)
|