Թվակիր Խաչքար (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թվակիր Խաչքար
ՏարածաշրջանԱրագածոտնի մարզ
ՎայրՀայկական արվեստ

Արագածոտնի մարզի ամենահին թվակիր խաչքարերը[1], Հայաստանում պահպանվել են բավականին շատ հին խաչքարեր, սակայն մինչև օրս 9-րդ դարաշրջանի թվակիր խաչքարեր հայտնաբերվել են 8 միավոր։

Արագածոտնի մարզում պահպանվել են ամենահին թվակիր 3 խաչքարերը, 882 թվական, 975 թվական և 986 թվական։

Ըստ ուսումնասիրությունների այդ երեք խաչքարերն էլ համապատասխանում են իրենց կանգնեցման թվականներին։

Թվակիր խաչքարեր կարելի է հանդիպել՝ եկեղեցիների, վանքերի և մատուռների պատերի մեջ, կոթողների և գերեզմանների մետ, նաև կամուրջների վրա կամ ճամփեզրերին և ժայռաքարերին։

Խաչքարերի կանգնեցման նպատակները տարբեր են օրինակ՝ մահարձան կամ հիշատակման համար։

Յուրաքանչյուր նմանատիպ խաչքար տվյալ դարաշրջանի բնորոշ ոճաբանությամբ և հյուսվածքազարդ հորինվածքներով են։

882 (ԵԼԱ) թվակիր խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաչքարը գտնվում է Դաշտադեմ գյուղում, 8 թվակիր խաչքարերից 3-րդն է։

Խաչքարը վարդագույն տուֆից է, նրա բարձրությունը 1,75մ է, իսկ լայնությունը 1,05։

Խաչքարը ունի պարզ հորինվածք, քանդակի երկճյուղ ծայրերը ավարտվում են մեկական գնդիկներով, իսկ մեկ գնդիկ էլ կա կենտրոնում։ Ներքևի աջ և ձախ կողմերից վեն են բարձրանում արմավենում ճյուղեր, որոնց վրա առկա են տերևներ։ Խաչքարը տեղադրված է եռաստիճան պատվանդանի վրա։ Խաչքարի վրա պահպանված արձանագրությունից հնարավոր է կարդալ ընդամենը թվագրությունը և երկու բառ։

975 (ՆԴԻ) թվակիր խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը գտնվում է Դաշտադեմ (Արագածոտնի մարզ)Դաշտադեմ]] գյուղում, այն վարդագույն տուֆից, է իսկ նրա բարձրությունը 1,60մ է, իսկ լայնությունը 0,70։

Այս խաչքարի առանձնահատկությունը նրանում է կայանում որ 1/10 կազմում է խաչաքանդակը իսկ մնացաց մասը արձանագրություն է։

Խաչաքանդակի բոլոր թևերի միջնամասում առկա է մեկ գնդիկ, իսկ նրանց ծայրերը ավարտվում են շրջագծով։ Խաչը նստաց է եռաստիճան պատվանդան վրա։

Ըստ արձանագրության տվյալների խաչքարը կանգնեցվել է ոմն Ալպիհինանը իր որդիների համար որպես բարեխոսություն, նաև Սահակ որդու կողմից ս. Գրիգոր և ս. Սարգիս եկեղեցիների վերականգնման կապակցությամբ։

986 (ՆԼԵ) թվակիր խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքաչը գտնվում է Մուղնի գյուղում, Սուրբ Գևորգ վանքի սեղանատան արևելյան պատին։

Այն պատրաստավծ է բազալտից, նրա բարձրությունը 1,55մ է, իսկ լայնությունը 1,0։

Խաչի երիզները կրկնակի են, կան ակոսներ խաչաթևիկների մեջ։

Վերեևի 2 խաչաթևիկներից ներգև են իջնում նռան մեկական քանդակ։ Հորիզոնական թևերի ներքևում առկան են մեկական գնիդիկ, իսկ եռակողմ շրջանակը հարդարված է նռան տերևներով։

Խաչաքանդակը դրված է եռաստիճան պատվանդանի վրա։

Համաձայն արձանագրության՝ այն կանգնեցվել է ոմն Միհրանը, իր և որդիների հիշատակի համար։

2006–2007 թվականներին՝ տեղափոխվել է Փարիզ, Լուվրի թանգարան, այնտեղ անցկացվելիք «Հայաստան՝ իմ բարեկամ» ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԵՐԵՔ ԱՄԵՆԱՎԱՂ ԹՎԱԿԻՐ ԽԱՉՔԱՐԵՐԸ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.