Թռլոնն ու մուկը (բալլադ)
Թռլոնն ու մուկը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1899 թվականին |
Վիքիդարան | Թռլոնն ու մուկը |
Թռլոնն ու մուկը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագում ժողովրդական է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադի սյուժեն Թումանյանին պատմել են Դսեղում, 1899 թվականին։ Այդ մասին կարդում ենք նույն թվականի օգոստոսի 12-ին Մարիամ Թումանյանին գրած նամակում. «... Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում,- գրում է բանաստեղծը,- երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր։ Այս մասին մի հրաշալի ավանդություն-առասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնի) սիրահարվում են իրար վրա։ - Բայց մուկը ո՞վ, թռլոնը ով, Որ իրար հետ ապրեն սիրով...»[2]:
Ենթադրաբար գրվել է 1899 թվականի աշնանը։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 42 ֆոնդում պահպանվել է մեկ թերի, սևագիր-ինքնագիր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է մի թռլոնի ու մկան մասին, որոնք իրար հանդիպելով սիրահարվում են։ Նրանք վիճում են` բնում մնալ թե ծմակում. վեճից հետո մուկը գնում է իր բույնը, իսկ թռլոնը մնում է միայնակ։ Այդ օրվանից թռլոնը ամեն գիշեր երգում էր ու ափսոսում իր խաբված լինելը։
Տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի գեղարվեստական երկեր, Երևան, 1934 գրքի 119-120 էջերում, այնուհետև` Երկերի ժողովածուի առաջին հատորի 479-481 էջերում։