Թունատամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gila monster (16093662778).jpg

Թունատամներ (լատ.՝ Helodermatidae), թունավոր մողեսների ընտանիք։ Մարմինր վերևից պատված է թմբիկներով, որոնց միջև գտնվում են ոսկրային վահանիկներ, իսկ ներքևից՝ փոքրիկ թիթեղիկներով։ Թունատամների երկարությունը մինչև 60 սմ է։ Պոչը հաստ է, ատամներն ակոսավոր են։ Թույնը մահացու է մանր կենդանիների համար։ Դնում են 5–13 ձու։ Ձագերը դուրս են գալիս մոտ 1 ամիս հետո։

Տարածված են ԱՄՆ–ի հարավ–արևմուտքից մինչև Հարավային Մեքսիկա, անապատային և նախալեռնային շրջաններում։ Ապրում են մինչև 19 տարի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 243 CC BY-SA icon 80x15.png