Թումո Գյումրի
Թումո Գյումրի | |
---|---|
Հիմնադրված | 2015 թվական |
Տեղագրություն | Հայաստան, Գյումրի |
գործունեության որլորտ | Ուսուցում դիզայնի ու տեխնոլոգիաների ոլորտում |
Կայք | tumo.org |
ԹՈՒՄՈ Գյումրի, կրթական կենտրոն, որը բացվել է 2015 թվականին`Շանթ հեռուստաընկերության ջանքերի, ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ։ Ժամանակավորապես տեղակայվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, իսկ 2020 թվականին կենտրոնը տեղափոխվել է Գյումրու պատմական թատրոնի շենք՝ հնարավորություն ստանալով ընդունել կրկնակի ավելի՝ մինչև 4000 ուսանողի[1][2]։
«Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի» աջակցությամբ վերակառուցված, տրանսֆորմացվող բեմով, երաժշտական սենյակով և դասասենյակներով հագեցած շենքը կարող է ծառայել ոչ միայն որպես ԹՈՒՄՈ կենտրոն, այլ նաև վերականգնել իր դերը որպես մշակութային կենտրոն քաղաքի բոլոր բնակիչների համար[3]։
Կրթական ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԹՈՒՄՈ կենտրոնում ուսանողները կարող են ուսումնասիրել 14 հիմնական ոլորտ.
- Անիմացիա
- Խաղերի ստեղծում
- Ֆիլմերի ստեղծում
- Կայքերի մշակում
- Երաժշտություն
- Ստեղծագրություն
- Նկարչություն Արխիվացված 2021-01-26 Wayback Machine
- Գրաֆիկական դիզայն
- Եռաչափ մոդելավորում
- Ծրագրավորում
- Ռոբոտաշինություն
- Շարժական գրաֆիկա
- Լուսանկարչություն
- Նոր մեդիա
Ինքնուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։
Թումոյում ինքնուսուցումը տեղի է ունենում`Թումո կենտրոնում և տանը, ըստ ուսանողի ցանկության՝ Թումո շավղի(չաշխատող հղում) միջոցով։
Դասընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորտֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։
Դասընթացները տեղի են ունենում Թումո կենտրոնում կամ տանը՝ ըստ ուսանողի ցանկության։
Աշխատարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատարանները (վորքշոփ) կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից։ Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա։ Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։
Թումո շավիղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումոյի նորարարական «Շավիղ» հարթակը ամփոփում է բոլոր դասընթացները, աշխատարաններն ու վարժանքները մեկ անձնական ուսումնական ծրագրի մեջ։ Ուսումնական ծրագիրը մշտապես թարմացվող ժամանակագրություն է, որը ներառում 2 և ավելի տարվա շավիղ։ Այն առաջարկում է Թումոյի ծրագրով անցնելու լավագույն ուղին յուրաքանչյուր ուսանողի համար և մշտապես հարմարեցվում է պատանու արագությանն ու հետաքրքրություններին։ Պատանիներն իրենց գրանցած առաջընթացին, առաջադրանքների կատարմանն ու մակարդակների հաղթահարելուն զուգահեռ լրացնում են սեփական պորտֆոլիոն, որը և հանդիսանում է նրանց գիտելիքները ապացուցող դիպլոմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը Ընդարձակվում է Գյումրիում | Նորություններ | Շինարարությունը Հայաստանում». www.construction.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Մեկնարկել է Թումո Գյումրիի պատմական շենքի վերակառուցումը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Կրթական ծրագիր - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն». TUMO. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.