Թուխիկ, հայկական արական ու իգական անձնանուն։ Առաջացել է հայերեն թուխ բառից, ինչպես որ սև բառից առաջացել է Սևուկ անձնանունը։ Սկսել է գործածվել 15-18-րդ դարերից և այժմ էլ գործածական է իբրև իգական անուն[1]։