Թորոս Հռոմկլայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Հռոմկլայեցի
Մասնագիտությունգրիչ

Թորոս Հռոմկլայեցի, 14-րդ դարի սկզբի գրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1311 թվականին Ջերմաղբյուր վանքում ընդօրինակել է «Մասունք Նոր կտակարանի» (Մատենադարան, ձեռ. № 154) մատյանը, 1319 թվականին Տեր Հակոբ քահանայի հետ՝ Ժամագիրք (Հալեպ, Սբ Քառասուն մանկունք եկեղեցու հավաքածու, ձեռ. № 6), 1331 թվականին՝ Սարգիս Պիծակի ծաղկած Ավետարանը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 16)։ Գեղագրել է նաև Շարակնոց (Նյու Յորքի հանրային գրադարան, ձեռ. № 1489) և Ավետարան՝ գրված Կիպրոսում (հավանաբար՝ 1317-1318 թվականներին, Մատենադարան, ձեռ. № 242)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։