Նարդոս Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թովմասյան Նարդոսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարդոս Թովմասյան
Ծնվել է1897
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1972
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Նարդոս Հովհաննեսի Թովմասյան (1897, Երևան, Ռուսական կայսրություն - 1972), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Փոքր հասակում կորցնում է մորը։ Սովորել է կանանց գիմնազիայում, որն ավարտել է 1918 թվականին։ 1923 թվականին ընդունվել է Երևանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կլինիկային կից մանկաբարձության երկամյա դպրոցը։ Այն ավարտելուց հետո նույն կլինիկայում վեց տարի մանկաբարձ է աշխատել։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Մինչև 1937 թվականն աշխատել է Աշտարակի շրջանում, հետո տեղափոխվել է Երևանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտ։ 1938-1939 թվականներին մանկաբարձական դպրոցում ուսումնական մասին վարիչ ու դասատու է եղել։ 1940 թվականին գործուղվել է Բաքու՝ վերաորակավորվելու որպես վիրաբույժ։

Պատերազմի առաջին օրերից ուղարկվել է ռազմաճակատ։ Որպես բուժսանգումարտակի բժիշկ ակտիվորեն մասնակցել է վիրավորների էվակուացմանը։ Ռազմաճակատում մնացել է մեկ տարի։

Վերադառնալով Երևան՝ բաժնի վարիչի պաշտոնով աշխատել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։ 1957 թվականից անցել է կենսաթոշակի։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 95-96։