Նարդոս Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նարդոս Թովմասյան
Ծնվել է1897
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1972
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

Նարդոս Հովհաննեսի Թովմասյան (1897, Երևան, Ռուսական կայսրություն - 1972), հայ բժիշկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում: Փոքր հասակում կորցնում է մորը: Սովորել է կանանց գիմնազիայում, որն ավարտել է 1918 թվականին: 1923 թվականին ընդունվել է Երևանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կլինիկային կից մանկաբարձության երկամյա դպրոցը: Այն ավարտելուց հետո նույն կլինիկայում վեց տարի մանկաբարձ է աշխատել: 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Մինչև 1937 թվականն աշխատել է Աշտարակի շրջանում, հետո տեղափոխվել է Երևանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտ: 1938-1939 թվականներին մանկաբարձական դպրոցում ուսումնական մասին վարիչ ու դասատու է եղել: 1940 թվականին գործուղվել է Բաքու՝ վերաորակավորվելու որպես վիրաբույժ:

Պատերազմի առաջին օրերից ուղարկվել է ռազմաճակատ: Որպես բուժսանգումարտակի բժիշկ ակտիվորեն մասնակցել է վիրավորների էվակուացմանը: Ռազմաճակատում մնացել է մեկ տարի:

Վերադառնալով Երևան՝ բաժնի վարիչի պաշտոնով աշխատել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում: 1957 թվականից անցել է կենսաթոշակի:

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 95-96: