Jump to content

Թոմ դը Բոժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ դը Բոժ
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր, հում կաթից պանիր[1], արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանBauges Mountains?
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումԾագման իսկության ստուգում[2] և PDO[3]
Ձևգլան
ԱնունովBauges Mountains?
 Tome des Bauges Վիքիպահեստում

Թոմ դը Բոժ (ֆր.՝ Tome des Bauges),ֆրանսիական կիսապինդ պանիր[4]։ Այն պատրաստում են կովի կաթից բացառապես Բոժ[5] լեռնային շրջանում[6], Սավոյում[7]։ 2002 թվականին պանիրը սերտիֆիկացվել է։

Թոմ դը Բոժ պանրատեսակի գլուխը կշռում է 1,1-1,4 կգ[8]։ Պանրագլուխը գլանաձև է, 18-20 սմ տրամագծով և 3-5 սմ բարձրությամբ[9]։ Մոխրագույն կեղևի հաստությունը 2-3 մմ է․ այն պատված է որոշ քանակությամբ դեղնաշագանակագույն բորբոսով։ Միջուկը պինդ է, բաց դեղին-ծղոտագույն, փոքր անցքերով[10]։ Թոմ դը Բոժն ունի թեթև կծվահամ։ Յուղայնությունը՝ 50 գրամ՝ 100 գրամում։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ դը Բոժը պատրաստված է աբոնդանս, մոնբելյարդական և տարանտյան տեղական կովերի չպաստերացված կաթից․ ընդ որում կովերն արածում են միան տեղի մարգագետիններում։ Լավագույն պանիրը ստացվում է ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ կովերն արածում են լեռնային արոտներում։ Ձմռանը կովերին կերակրում են չոր խոտով․ այդ ժամանակ ստեղծված պանրի համը մի քիչ փոխվում է։ Պանիրը պատրաստելիս կաթը մշակվում է բացառապես ավանդական եղանակներով․ չեն օգտագործվում տեխնիկայի միջոցներ։ Պանրի հասունացումը տևում է 5 շաբաթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.fromages-de-terroirs.com/marche-fromage1.php3?id_article=1872
  2. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  3. http://ec.europa.eu/agriculture/quality/door/registeredName.html?denominationId=710
  4. «Tome des Bauges». PDO dairy products (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. websan.net, Mathieu Lamson-. «Tome des Bauges». androuet.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «TOME DES BAUGES AOC,a TOMME of Savoy cheese. — Bauges — TravBuddy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Tome des Bauges, une tome de montagne | Fromage de Savoie AOC». www.tome-des-bauges.com (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «https://www.tome-des-bauges.com/le-fromage.html». www.tome-des-bauges.com (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «Tome des Bauges | Local Cheese From Savoie». www.tasteatlas.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Tome des Bauges: infos, nutrition, saveurs et qualité du fromage». Produits Laitiers de France (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]