Jump to content

Թոմ Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Բեյքեր
անգլ.՝ George Baker
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Մականուն Tom
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1936(1936-04-06)
Ծննդավայր Մերդի, Ռոնտա, Գլամորգան, Ուելս, Միացյալ Թագավորություն[1]
Մահվան ամսաթիվ ապրիլի 23, 2024(2024-04-23)[2] (88 տարեկան)
Դիրք եզրային կիսապաշտպան

Թոմաս Ջորջ Բեյքեր (անգլ.՝ Thomas George Baker, ապրիլի 6, 1936(1936-04-06), Մերդի, Ռոնտա, Գլամորգան, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] - ապրիլի 23, 2024(2024-04-23)[2], ուելսցի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում, խաղացել է, մասնավորապես, «Պլիմութ Արգայլ» և «Բարրի Թաուն» ակումբներում։

Ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է մեծահասակների ֆուտբոլում 1954 թվականին՝ անգլիական երրորդ լիգայի «Պլիմութ Արգայլ» ակումբում, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան և 78 խաղում դարձել 16 գոլի հեղինակ։ 1960-1962 թվականներին նա հանդես է եկել անգլիական ցածր լիգայի «Շրուսբերի Թաուն» ակումբում։

1964 թվականին ֆուտբոլիստը դարձել է Ուելսի լիգայի «Բարրի Թաուն» ակումբի խաղացող, որի կազմում հանդես է եկել 3 մրցաշրջան և 1967 թվականին ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան նույն ակումբում։

Երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1958 թվականին Շվեդիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը[3]։ Նա չի մասնակցել աշխարհի առաջնության խաղերին, հետագայում չի ընդգրկվել ազգային հավաքականի շարքերում ու նրա կազմում ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել։

Թոմ Բեյքերը մահացել է 2024 թվականի ապրիլի 23-ին՝ կարճատև հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://plymouth.vitalfootball.co.uk/where-are-they-now-george-baker/
  2. 2,0 2,1 2,2 George Baker, one of the last remaining members of Wales 1958 World Cup squad, diesMedia Wales.
  3. «1958 FIFA World Cup Sweden Wales». FIFA. Վերցված է 2024-04-24-ին.
  4. «Some sad news». X. Վերցված է 2024-04-25-ին.
  5. Coleman, Tom (2024-04-24). «George Baker, one of the last remaining members of 1958 World Cup squad, dies». Wales Online (անգլերեն). Վերցված է 2024-04-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]