Թոմաս Ադոլֆո Դուկո (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ադոլֆո Դուկո
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԲուենոս Այրես
Երկիր Արգենտինա
Բացվածսեպտեմբերի 7, 1947
ՍեփականատերԱտլետիկո Ուրական ակումբ
ԳործաղեկավարԱտլետիկո Ուրական ակումբ
Տարողություն48 314
Տնային թիմԱտլետիկո Ուրական ակումբ և Huracán (women)?
Կայքcahuracan.com/el-palacio(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Tomás Adolfo Ducó Վիքիպահեստում

Էստադիո Թոմաս Ադոլֆո Դուկո[1] (իսպ.՝ Estadio Tomás Adolfo Ducó), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հարևանությամբ՝ Պարկ Պատրիսիոս շրջանում գտնվող մարզադաշտ։ 1924 թվականից ի վեր «Ուրական» ֆուտբոլային ակումբի այսպես ասած՝ տնային մրցադաշտն է։ 2015 թվականի դրությամբ ուներ 48.314 նստատեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1924 թվականին։ Սկզբնական շրջանում նրա կառուցատարրերը փայտից էին, մրցադաշտն էլ նախատեսված էր ընդամենը տասներկու հազար ֆուտբոլասեր տեղավորելու համար։ Այստեղ կայացած առաջին մրցախաղը «Ուրական»-ի և «Կոլոն Սանտա Ֆե»-ի միջև էր. 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել տանտերերը՝ «Ուրական» ֆուտբոլային թիմի խաղացողները։

1942 թվականին սկսել են հենց հնի տեղում կառուցել նոր մարզադաշտ, որի շինարարությունն ավարտվել է գրեթե վեց տարի անց։ Նոր մրցասպարեզում առաջին խաղը անց է կացվել 1947 թվականի սեպտեմբերի 7-ին, «Ուրական»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև՝ Արգենտինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում: 4:3 հաշվով կամային հաղթանակ են տարել տանտերերը։ Այդ մրցախաղին մարզադաշտի տրիբունաներից հետևել է մոտավորապես 80 հազար մարզասեր;

Իսկ նոր մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 1949 թվականի նոյեմբերի 10-ին։ Բացման խաղում «Ուրական»-ը, մրցապայքարի դուրս գալով ուրուգվայական «Պենյարոլ» թիմի դեմ, հաղթանակ է տարել խոշոր՝ 4:1 հաշվով։

Մարզադաշտը 1949 թ.

1967 թվականի նոյեմբերի 23-ին մարզադաշտն ստացել է իր ներկայիս անվանումը՝ ի պատիվ փոխգնդապետ Թոմաս Ադոլֆո Դուկոյի, որը 1938 թվականից մինչև 1954 թվականը ներառյալ, որոշ ընդմիջումներով, վարել է «Ուրական» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը (մահացել է 1964 թվականին)։

1977 թվականին մարզադաշտը գրեթե հիմնովին վերակառուցման է ենթարկվել; 2015 թվականին այս մարզադաշտում կայացել է հարավամերիկյան ֆուտբոլային գավաթի առաջին եզրափակիչ հանդիպումը (այդ տարի «Ուրական»-ը, իր պատմության մեջ առաջին անգամ, հասել էր խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադոլֆո Դուկո (մարզադաշտ)» հոդվածին։