Թմրառաքիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքիչի ռենտգենային պատկեր. աստղիկներով նշված են կուլ տված 38 փաթեթներից մի քանիսը

Նարկոկուրյեր (թմրառաքիչ), անգլերեն՝ mule, ռուսերեն՝ наркокурьер, мул, մուլ, պետական սահմաններով մաքսանենգորեն թմրամիջոցներ տեղափոխող անձ, որը դա կատարում է վճարի դիմաց, ստիպողաբար կամ խաբեության արդյունքում[1]։ Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխողները օգտագործում են թմրառաքիչներին, որպեսզի մեղմեն սեփական՝ հանցագործության համար բռնվելու ռիսկերը։

Մաքսանենգության կիրառվող տարբերակներից են՝ տրանսպորտային միջոցում, ուղեբեռում կամ հագուստի մեջ թաքցնելը, թմրամիջոցի փաթեթների կապում մարմնին կամ տեղադրում մարդու օրգանիզմում[2]։ Երբեմն թմրամիջոցները տեղադրում են այնպիսի մարդկանց իրերում և մեքենաներում, ովքեր անգամ չեն կասկածում դրա մասին («կույր» թմրառաքիչ, անգլ.՝ blind mule), չնայած կա կարծիք, որ դա պարզապես մեղադրյալների արդարացման միջոց է[3]։

Սահմաններով հերոինի տեղափոխման տարածված ձև է հանդիսանում տեղափոխումը նարկոկուրյերների (թմրառաքիչ) միջոցով։ Առավել հասանելի և տարածված է հերոինի տեղափոխումը ստամոքսում և աղիներում, հատկապես թանկարժեք թմրամիջոցների դեպքում (հերոին, կոկաին)[2]։ Ստեղծվում են 10-15 գրամանոց փաթեթներ։ Փաթեթը տեղադրվում է հերմետիկ տարրայում (հաճախ օգտագործվում է պահպանակ), որն այնուհետև կուլ են տալիս։ Առաքիչը կարող է տեղափոխել այդպիսի 60-80 փաթեթներ։ Եթե փաթեթը պատռվում է կամ կորցնում հերմետիկությունը, առաքիչը, որպես կանոն, մահանում է թմրամիջոցի գերդոզավորումից[4]։ 2-3 օրից փաթեթները դուրս են գալիս բնական ճանապարհով՝ կղանքի միջոցով։ Փաթեթների արագ դուրսբերման անհրաժեշտության դեպքում առաքիչին տրվում են ուժեղ ցավազրկողներ։

Առաքիչների դրամական պարգևատրումները միջինում չեն գերազանցում տեղափոխվող թմրամիջոցի արժեքի տասնորդական տոկոսը։ Միջինում առաքիչը հնարավոր դատապարտման ռիսկի յուրաքանչյուր տարվա համար ստանում է մոտավորապես 250 դոլար[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A definition of ‘drug mules’ for use in a European context // Lisbon: European Monitoring Centre for Drugs and Drug Addiction — 2012 — 45 pp. ISBN 978-92-9168-498-4, page 3 «A drug courier who is paid, coerced or tricked into transporting drugs across an international border but who has no further commercial interest in the drugs.»
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. http://www.emro.who.int/emhj-volume-17/volume-17-issue-7/article12.html
  5. http://www.swlaw.edu/pdfs/lawjournal/18_1mason.pd(չաշխատող հղում)