Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-15 սմ և ավելի։ Տերևները փետրաբաժան են, քնարաձև, թխակապույտ։ Ծաղիկները մեկական են, գագաթնային կամ տերևանութային, դեղին, նարնջագույն, կարմիր։ Ծաղկում են մայիս-հուլիսին։ Պտուղը երկար-գլանաձև, պատիճանման, կեղծ միջնապատով, երկփեղկ տուփիկ է։ Սերմերը սև են, բավականին խոշոր։ Արմատները պարունակում են կաթնանման հյութ։ Երեք տեսակներն էլ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ։
↑Roskov Y., Kunze T., Orrell T., Abucay L., Paglinawan L., Culham A., Bailly N., Kirk P., Bourgoin T., Baillargeon G., Decock W., De Wever A., Didžiulis V. (ed) (2014). «Species 2000 & ITIS Catalogue of Life: 2014 Annual Checklist». Species 2000: Reading, UK. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։