Թիոմիզանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիոմիզանյութ, (<թիո …), թիոկարբամիդ, , օրգանական միացություն, միզանյութի ծծմբային նմանակը։

Սպիտակ, դառնահամ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 180–182 °C, խտությունը՝ 1405 կգ/մ³: Լավ է լուծվում ջրում, վատ՝ սպիրտում։ Ստացվում է ցիանամիդին ծծմբաջրածին միացնելիս։ Մետաղների աղերի և բազմաթիվ օրգանական նյութերի հետ առաջացնում է կոմպլեքս միացություններ։ Թիոմիզանյութ կիրառվում է օրգանական սինթեզում, ինչպես նաև դեղանյութերի և պլաստմասսաների արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 188