Թինա Բիրբիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թինա Բիրբիլի
Birbili Tina.jpg
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Աթենքի համալսարան (1990) և Լոնդոնի կայսերական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Ծննդյան օր մարտի 4, 1969(1969-03-04) (53 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան

Թինա Բիրբիլի (հուն․՝ Τίνα Μπιρμπίλη, մարտի 4, 1969(1969-03-04), Աթենք, Հունաստան[1]), հույն քաղաքական գործիչ, Գեորգիոս Պապանդրեուի կառավարության կազմում 2009-2011 թվականներին եղել է շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությամբ ֆիզիկոս Թինա Բիրբիլին կրթություն է ստացել Աթենքի համալսարանում, 1991-1992 թվականներին ստացել է էկոլոգիական տեխնոլոգիաների մագիստրոսի աստիճան։ Հետագայում ուսանել է Լոնդոնի կայսերական քոլեջում (1992-1995)։ 1995 թվականին ստացել է PhD գիտական աստիճան՝ էկոլոգիական տնտեսման և կառավարման բնագավառում[1]։

Թինա Բիրբիլին զգալի փորձ ունի շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման եվրոպական նախագծերի մշակման, համակարգման և իրականացման գործում։ Նա որպես Հունաստանի ներկայացուցիչ մասնակցել է շրջակա միջավայրի և կայուն զարգացման ոլորտում դիվանագիտության պանեվրոպեական ցանցի ստեղծմանը։ Համարվում է Համահունական սոցիալիստական շարժման շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ առավել սկզբունքային քաղաքական գործիչը[2]։

2004 թվականից ծառայել է որպես շրջակա միջավայրի հարցերով պետական դեպարտամենտի փորձագետ և պետությունների միջև արտաքին հարաբերություններում էկոլոգիական քաղաքականության ինտեգրման հարցերով խորհրդական Գեորգիոս Պապանդրեուին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում[2]։

2009 թվականին նշանակվել է շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար։ Հրաժարական է տվել Գեորգիոս Պապանդրեուի կաբինետի հետ միասին։

Ամուսնացած է, ունի որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Short CVs» (MS Word)։ Nomos + Physis Society։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է հունվարի 22, 2010 
  2. 2,0 2,1 Mourelatos Spyros (հոկտեմբերի 10, 2009)։ «Breaking with the past»։ Athens News։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-19-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]