Թինաթին Քաջրիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինաթին Քաջրիշվիլի
Ծնվել է1978
ԾննդավայրՎրաստան Վրաստան Թբիլիսի
Ազգությունվրացի
IMDbID 5091608

Թինաթին Քաջրիշվիլի (1978, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինաթին Քաջրիշվիլին ծնվել է 1978 թվականին, Թբիլիսիում։ 2001 թվականին ավարտել է Վրաստանի թատրոնի և կինոյի պետական համալսարանը՝ կինոռեժիսորի մասնագիտությամբ։ Մասնակցել է IFASC* և EAVE դասընթացներ և ստացել պրոդյուսերի որակավորում և հանդես է եկել որպես մի քանի կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր։ «Հարսները» նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օպուս 1» (կարճամետրաժ)
  • «Խորհուրդներ» (կարճամետրաժ)
  • «Հարսներ», 2014[3]

Որպես պրոդյուսեր՝

  • «Բույնը» (ռեժիսոր՝ Թ. Բզիավա, ցուցադրվել է Սանդենս, Քորքի, Փալմ Սփրինգի, Հոնկոնգի Կինոփառատոներում)
  • «Սև թութը» (ռեժիսոր՝ Գ. Ռազմաձե, ցուցադրվել է Սանդենս, Քորքի, Փալմ Սփրինգի, Հոնկոնգի Կինոփառատոներում)
  • «Փարաջանովը» (ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան, Օ. Ֆետիսովա, պրեմիերան կայացել է Կարլովի Վարիի մրջազգային կինոփառատոնում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թինաթին Քաջրիշվիլի(չաշխատող հղում)
  2. «Tinatin Kajrishvili, Georgia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Հարսներ» ֆիլմը imdb.com կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]