Թեոնա Քումսիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոնա Քումսիաշվիլի
თეონა ქუმსიაშვილი.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն თეონა ქუმსიაშვილი
Ծնվել է 1984 հունվարի 27
Երկիր Flag of Georgia.svg Վրաստան
Մահացել է հուլիսի 22, 2010(2010-07-22) (տարիքը 26)
Մասնագիտություն գրող
երգչուհի

Թեոնա Քումսիաշվիլի (վրաց.՝ თეონა ქუმსიაშვილი, 1984, հունվարի 27, գյուղ Սիոնի, Վրաստան - 2010, հուլիսի 22, Մուտսո, Վրաստան), վրացի գրող, երգչուհի, Փշավի-Խևսուրեթի շրջանի երգերի երգահան։ Թեոնային անվանել են «լեռնային սոխակ» իր յուրահատուկ ձայնի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոնա Քումսիաշվիլին ծնվել է Արևելյան Վրաստանի Սիոնի գյուղում՝ Սուրբ Նինոյի օրը։ 2007-2010 թվականներին Վրաստանում մասնակցել է տարբեր ժողովրդական փառատոների, ինչպիսիք են՝ «Խևսուրյան երեկո» (ხევსურული საღამო) և «ArtGene»(არტ-გენი).

2007 թվականին Թուրքիայում Ինեգլոս ժողովրդական փառատոնի ժամանակ հանդես է եկել Շավնաբադա Անսամբլի հետ։

2010 թվականի հուլիսի 22-ին Խևսուրեթի շրջանի բարձր լեռնային հատվածում որդիների, քրոջ և ընկերների հետ ավտովթարի զոհ են դառնում։ Վարորդը կորցրել է սրընթաց մեքենայի տիրապետումը և այն գլորվել է լեռնային գետը։ Մեքենայում գտնվող անձանից 7-ը (այդ թվում և երեխաները) զոհվել են։ Թեոնայի ամուսինը և եղբայրը ողջ են մնացել։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոնան ձայնագրել է ժողովրդական երգերի երկու ալբոմ.

  • 2006 - "პირიმზე"
  • 2009 - "მარტო სიმღერით გითხარ ამდენი სიყვარული"

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Գելա Դայաուրի, գրող։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Դեմետրե (08. 07. 2008 թ.) և Ջարջի (30. 09. 2009 թ.)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]